«Միհրանյաններ»–ի խմբագրումների տարբերություն

(ավելացվեց Կատեգորիա:Եռանշահիկներ ՀոթՔաթ գործիքով)
'''Միհրանյաններ''', իշխանական տոհմ [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգներում՝ [[6-րդ դար|VI դ]] վերջից մինչև [[9-րդ դար|IX դ]] սկզբին։ Հիմնադրել է պարսիկ [[Սասանյաններ]]ից սերած Միհրը, որը փախչելով պարսից արքա [[Խոսրով Բ Փարվեզ]]ի վրեժխնդրությունից, իր 30 հազար ընտանիքով հաստատվել է Ուտիք նահանգի [[Գարդման]] գավառում։ Միհրը և նրա ժառանգները դավով ու խորամանկությամբ կոտորել են հայ [[Առանշահիկներ]]ին, աստիճանաբար գերիշխանության հասել [[Կուր]]ի ու [[Արաքս]]ի միջև ընկած տարածքում՝ իրենց վերապահելով [[Հայոց Աղվանք|Աղվանք]]ի «առաջին իշխանի» տիտղոսը։ Երկու–երեք սերունդ հետո Միհրանյանները ընդունել են քրիստոնեություն, հետզհետե խնամական կապեր հաստատել տեղի հայ իշխանական տների հետ և հայացել։ Միհրանյանները կրել են «Գարդմանից տեր և Աղվանից իշխան» տիտղոսը, որը փոխանցվել է հիմնականում ժառանգաբար։ Կրել են թագ, ունեցել դրոշ և զինանշան։ Առաջին Միհրանյանների դիրքը Ուտիքում և Արցախում կայուն չի եղել, բայց արդեն [[7-րդ դար|VII դ]], հեռատես և շրջահայաց քաղաքականությամբ կարողացել են պահպանել երկրի ինքնուրույնությունը՝ [[խազարներ]]ի կրկնվող արշավանքների, բյուզանդա-պարսկական, ապա բյուզանդա-արաբական հակամարտությունների հետևանքով Անդրկովկասում ստեղծված բարդ իրավիճակում։ Միհրանյաններից առավել նշանավոր են Միհրը, [[Քաջ Վարդան]]ը, [[Ջիվանշիր]]ը, [[Վարագ–Տրդատ Ա]]։ Ջիվանշիրի օրոք Միհրանյանները հասել են իրենց քաղաքական և տնտեսական հզորության գագաթնակետին։ Միհրանյանների իշխանությունը տարածվել է Աղվանքի նախկին մարզպանության ողջ տարածքի վրա, բարեկամական հարաբերություններ են հաստատվել [[Բյուզանդիա]]յի, խազարների և [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] հետ։ Ջիվանշիրից հետո սկսում է Միհրանյանների հզորության անկումը։ Վերջին Միհրանյանները ամբողջովին ենթակա էին մերթ Արաբական խալիֆայությանը, մերթ Բյուզանդական կայսրությանը։ Միհրանյանների տոհմի վերջին ներկայացուցիչ [[Վարագ–Տրդատ Գ]], որդու՝ [[Ստեփանոս Միհրանյան|Ստեփանոս]]ի հետ սպանվել է [[821]] թ։ Վարագ – Տրդատ Գ–ի դստերը՝ Սպրամին, մայրը փախցրել է Խաչեն և ամուսնացել Առանշահիկ [[Սահլ Սմբատյան]]ի որդու՝ [[Ատրներսեհ]]ի հետ։ Այնուհետև Միհրանյանները վերացել են քաղաքական ասպարեզից, իրենց տեղը զիջելով Աղվանքի նախկին տերերին՝ Առանշահիկներին։
 
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներՄիհրանյաններ]]
[[Կատեգորիա:Լեռնային Ղարաբաղի պատմություն]]
[[Կատեգորիա:Եռանշահիկներ]]
82 200

edits