«Արտադրական մարմնամարզություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուրվիքիֆիկացում}}'''Արտադրական մարմնամարզություն''', [[օրգանիզմ|օրգանիզմի]] ֆունկցիոնալ վիճակի լավացման, աշխատունակության բարձրացման և աշխատողների կամ ուսանողների [[Առողջություն|առողջության]] պահպանման նպատակով ամենօրյա աշխատանքային ռեժիմում ներառված ոչ բարդ ֆիզիկական վարժությունների համալիրներ: Արտադրական մարմնամարզությունը նպաստում է որոշ [[մասնագիտական հիվանդություններ]]ի կանխմանը:
 
Գիտության և տեխնիկայի առաջընթացը, աշխատանքի ավտոմատացումն ու մեքենայացումը թեթևացրին ֆիզիկական աշխատանքը, սակայն միաժամանակ ի հայտ եկան մասնագիտություններ, որոնք պահանջում են [[Ուշադրություն|ուշադրության]], [[Տեսողություն|տեսողության]], [[լսողություն|լսողության]], [[նյարդային համակարգ]]ի գերլարում: Որպես կանոն նման մասնագետների (հարահոսի վրա աշխատող, օպերատոր, սրբագրիչ, վարորդ, մեքենագրուհի և այլն) շարժող, ակտիվությունը սահմանափակ է, որի հետևանքով օրգանիզմում վատանում են [[նյութափոխանակություն|նյութափոխանակությունը]], [[արյան շրջանառություն]]ը, իսկ [[փոքր կոնք]]ի օրգաններում և ոտքերում ի հայտ են գալիս կանգային երևույթներ, թուլանում է մկանունքը, վատանում կեցվածքը: Մասնագիտության բերումով քիչ շարժուն մարդիկ հաճախ տառապում են [[գլխացավ|գլխացավով]], սիրտանոթային համակարգի և այլ հիվանդություններով, նյութափոխանակության խանգարմամբ: Հենց այս դեպքում է, որ արտարդական մարմնամարզությունը լրացնում է շարժողական ակտիվության պակասը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ մասնագիտություններում արտադրական մարմնամարզությունը բացառում է միևնույն մկանախմբերի վրա միապաղաղ ծանրաբեռնվածության բացասական ազդեցությունը և աշխատանքի մեջ է ներգրավում մինչ այդ անգործունյա մկանախմբեր կամ փոխում է աշխատող մկանների գործունեության բնույթը:
Տող 16.
Ֆիզկուլտուրային դադարը, ֆիզկուլտուրային րոպեն որպես ակտիվ հանգստի ձև, աշխատանքային օրվա կամ ուս. պարապմունքների ընթացքում կանխում են հոգնածությունը և պահպանում բարձր աշխատունակություն: Այն ներառում է 5-7 ր տևողությամբ մի քանի վարժություններ: Աշխատանքային օրվա ընթացքում ֆիզկուլտուրային դադարի ժամկետները սահմանում են՝ ելնելով աշխատանքային գործընթացի առանձնահատկություններից՝ ֆիզ., նյարդահոգեկան լարվածության աստիճանից, հոգնածությունը վրա հասնելու ժամանակից և այլն: Արագ և ճիշտ հակազդեցություն, լարված ՛ ուշադրություն (օպերատորներ) պահանջող մասնագիտությունների դեպքում ֆիզկուլտուրային դադարները կարելի է անցկացնել օրը 1-3 անգաւք սովոր, խմբային մեթոդով: Մտավոր, ինչպես նաև թեթև ու միջին ծանրության ֆիզ. աշխատանքով զբաղված, այդ թվում աշխատանքային օրվա մեծ մասը կանգնած դիրքով աշխատողներին, Երկարատև նստելուց, կանգնելուց, հարկադրական անհարմար աշխատանքային դիրքից, ուշադրության ու տեսողության խիստ լարվածությունից առաջացած հոգնածության նվազեցման նպատակով կարճատև ընդմիջումներին խորհուրդ է տրվում 2-3 ր տևողությամբ անհատ, ֆիզկուլտուրային դադարներ կամ ֆիզկուլտուրային րոպեներ:
Համալիրում ֆիզ. վարժությունները ցանկալի են պարբերաբար (10-14 օրը՝ 1 անգամ) փոփոխել, փոխարինել նորերով: Ա մ-յան անցկացման ժամը սահմանվում է՝Ելնելով աշխատանքային օրվա կարգապահությունից: Ֆիզկուլտուրային դադարը պետք է կատարել աշխատանքային օրվա առաջին կեսում մոտավորապես 3 ժ աշխատելուց հետո կամ 2-րդ կեսում: Եթե պայմանները նպաստավոր են, ապա կարելի է անցկացնել անմիջապես աշխատատեղում, ցանկալի է Երաժշտության ուղեկցությամբ՝նախապես շինությունն օդափոխելով: Մաքուր օդում կանոնավոր U մ. բարձրացնում է օրգանիզմի ցրտադիմացկունությունը: Ռադիոյով տրվող Մ.մ. նախատեսված է քիչ շարժումներ կատարող մասնագիտության տեր մարդկանց համար (մտավոր, թեթև և միջին լարվածության ֆիզ. աշխատանք): Սակայն, կապված աշխատանքային օրվա սկզբի հետ, հաղորդման ժամը միաժամանակ բոլորին հարմար չի կարոդ լինել, ուստի խորհուրդ է տրվում այն ձայնագրել և կրկնել ավելի հարմար ժամանակ: Խորհուրդ չի տրվում Ա.մ. կատարել ճաշի ընդմիջմանը, ինչպես նաև պարապմունքներն անցկացնել 25°C ջերմաստիճանից և 70% խոնավությունից բարձր արտադր շինություններում:
{{ՀԲՀ}}
 
[[Կատեգորիա:Արտադրություն]]