«Սուչժոու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սուչժոու''', Ուսյան, քաղաք Չինաստանում, Յզյանսու նահանգում, Չինական մեծ շրանցքի ափին։ Մոտ 8...»:
(Տարբերություն չկա)

14:53, 15 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Սուչժոու, Ուսյան, քաղաք Չինաստանում, Յզյանսու նահանգում, Չինական մեծ շրանցքի ափին։ Մոտ 800 հազար բնակիչ (1975)։ Գետային նավահանգիստ է։ Կա երկաթուղային կայարան։ Մետաքսի արդյունաբերության և տնայնագործական արտադրության խոշոր կենտրոն է։ Կան քիմիական, թղթի, բամբակե գործվածքեղենի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ավիացիոն և մանկավարժական ինստիտուտներ։ Կառուցվել է մ. թ. ա. 514- 489 թվականներին։ Սուչժոում կան հնագույն զբոսայգիներ։ Ճարտարապետական հուշարձաններից հայտնի են բերդապարիսպը (1360), պագոդաները, կամուրջները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։