«Մլեհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Մլեհ''' (ծն.թ.անհայտ–1175), Կիլիկյան Հայաստանի Մեծ իշխան 1169-ից։ [[Լևոն Ա]] [[Ռուբինյաններ|Ռուբինյանի]] որդին։ Հաջորդել է եղբորը՝ [[Թորոս Բ]]–ին։ Հոր գերեվարության տարիներին ապրել է [[Եդեսիա]]յում՝ քեռու մոտ։ Այնուհետև իր եղբայր Ստեփանեի հետ ավելի քան երեք տասնամյակ գլխավորել է հայկական բանակը, եռանդուն աջակցել Թորոս Բ–ին՝ երկրի ազատագնման և պետականության կայունացման գործերում։ Հռչակվել է քաջությամբ ու հմուտ դիվանագիտությամբ։ 1160–ական թթ. 2 կեսին, արտաքին քաղաքականության հարցերում գժտվելով Թորոս Բ–ի հետ, արտաքսվել է երկրից։ Թորոս Բ–ի մահից հետո Մլեհը վերադարձել է հայրենիք, գրավել իշխանանիստ Վահկան և հռչակվել Մեծ իշխան։ 1171-72–ին, երկրից վտարելով խաչակիր ասպետներին ու ֆրանկ հոգևորականներին, բռնագրավել է [[Կիլիկիա]]յում նրանց հատկացված կալվածները։ Պարտության է մատնել խաչակիրներին աջակցող Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին։ 1173–ին Հալեպի ամիրա Նուր ադ Դինի զինական օգնությամբ ջախջախել է բյուզանդական զորքը, գրավել Տարսոն, Ադանա և Պոմպեապոլիս քաղաքները, ազատագրել Դաշտային Կիլիկիայի մեծ մասը։ Նույն թվականին Կիլիկյան Հայաստանի նոր մայրաքաղաք է հռչակել վերակառուցած [[Սիս]]ը։ Մլեհը դաժանորեն պատժել է իր քաղաքական գծին ընդդիմացող հայ իշխաններին և լատինամոլ կղերականներին։ Ի վերջո Մլեհը դարձել է պալատական դավադրության զոհ։ Ստեփանեի որդի [[Ռուբեն Բ]] դավադիրներին դատապարտել է մահապատժի, իսկ Մլեհի դին, իր զենք ու զրահով, ամփոփել Մեծքար վանքում։
 
1171-72–ին, երկրից վտարելով խաչակիր ասպետներին ու ֆրանկ հոգևորականներին, բռնագրավել է [[Կիլիկիա]]յում նրանց հատկացված կալվածները։ Պարտության է մատնել խաչակիրներին աջակցող Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին։ 1173–ին Հալեպի ամիրա Նուր ադ Դինի զինական օգնությամբ ջախջախել է բյուզանդական զորքը, գրավել Տարսոն, Ադանա և Պոմպեապոլիս քաղաքները, ազատագրել Դաշտային Կիլիկիայի մեծ մասը։ Նույն թվականին Կիլիկյան Հայաստանի նոր մայրաքաղաք է հռչակել վերակառուցած [[Սիս]]ը։ Մլեհը դաժանորեն պատժել է իր քաղաքական գծին ընդդիմացող հայ իշխաններին և լատինամոլ կղերականներին։ Ի վերջո Մլեհը դարձել է պալատական դավադրության զոհ։ Ստեփանեի որդի [[Ռուբեն Բ]] դավադիրներին դատապարտել է մահապատժի, իսկ Մլեհի դին, իր զենք ու զրահով, ամփոփել Մեծքար վանքում։
{{Հայոց արքաներ}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ռուբինյաններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մլեհ» էջից