«Կով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (21)
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 23.
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Ընտանի տավարն առաջացել է վայրի տուրից, որն ընտելացվել է մոտ 8 հզ. տարի առաջ։ Այն մարդու ընտելացրած առաջին կենդանիներից է։ Հնագույն վաչկատուն ցեղերը կովերի և [[տուր]]երի նախիրներ էին պահում միայն մսի ու կաշվի համար։ Ավելի ուշ, նստակեցության անցնելուց հետո, մարդիկ սկսեցին ուժեղ կենդանիներին լծել գութանին և նրանցով բեռներ փոխադրել։ [[Հնադարյան մարդ]]ու համար կովն ու ցուլն այնքան մեծ նշանակություն ունեին, որ շատ ժողովուրդներ նրանց աստվածացրել են։ Իսկ կովից [[կաթ]] ստացել են ավելի քան 2800 տարի առաջ։ Հետագայում կաթից սկսեցին պատրաստել [[կարագ]], [[պանիր]], [[մածուն]] և այլ [[կաթնամթերք]]։ Կովերի կյանքի տևողությունը մոտ 20 (երբեմն՝ 35) տարի է։ Կովերը միապտուղ են (հազվադեպ բացառություններով)։ Կովերի տարեկան միջին կաթնատվությունը 3500–4000 կգ է, լավագույն տնտեսություններում՝ մինչև 6000 կգ, ռեկորդը՝ 20 հզ. կգ ([[հոլանդական կովեր]])։ Կովերի ցեղերը բազմաթիվ են։ Հաճախ նրանց անվանում են այն տեղի անունով, որտեղ բուծվել են։ Յուրաքանչյուր ցեղ հարմարված է իր «ծննդավայրի» արոտավայրի և բնակլիմայական պայմաններին։ Ամեն ցեղ ունի իր առավելություններն ու թերությունները։ Որպեսզի կովը շատ կաթ տա, անհրաժեշտ է նրան ճիշտ խնամել և լավ կերակրել։ Ուստի, անասնապահը պետք է շատ հմուտ և ուշադիր լինի։ [[ՀՀ]]-ում բուծվել է կովկասյան գորշ տավարի ցեղը, որի տարեկան միջինկաթնատվությունը 1700–3000 կգ է։
 
Սիմենտալ
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կով» էջից