«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 52.
որ էլնենք էդտեղեն։
</poem>
Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։ «Սասնա ծռերի» վիպական համակարգում միաձուլված են վերամշակված ու փոխակերպված հնագույն առասպելները, ավանդական վիպական սյուժեները, հեթանոսական պաշտամունքային տարրերը (ջուր, արեգակ), պատմական երգ-զրույցները։ Այդուհանդերձ, էպոսի վիպական զարգացումը, ճյուղերի հստակեցումը, վերամշակումը կատարվել են միջնադարում՝ [[7-րդ դար|VII]]–[[13-րդ դար|XIII]] դդ., նախ՝ Բաղդադի արաբական [[խալիֆաթ]]ության, ապա՝ [[Եգիպտոս]]ի (Մըսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ [[12-րդ դար|XII]]–[[13-րդ դար|XIII]] դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ազդեցությամբ։ Էպոսի հերոսներից (նաև բացասական) շատերն ունեն իրենց պատմական նախատիպերը։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիության ոգին է՝ պայմանավորված էպոսի նախահիմքում ընկած առասպելական հերոսների սխրանքներով և ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարով։ Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր։ Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որ ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից։ Սանասարը զորություն է առնում [[Վանա լիճ|Վանա ծովից]], այնտեղից հանում է իր ձին՝ Քուռկիկ-Ջալալին, զենքն ու զրահը՝ Թուր Կեծակին, Թամքը սադաֆին, Կապան ղադիֆեն և [[Խաչ Պատերազմի]]ն և այլն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն։ Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար։ Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն։ Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր իդեալ հերոսը։ Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար։ Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («''Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր''»)։ Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»։ Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստնությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին։ «Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով (տարբերակներ) անցել է սերնդեսերունդ և հասել է մեզ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակել են [[16-րդ դար|XVI դ.]] պորտուգալացի ճանապարհորդներ [[Անտոնիո Տենրեյնո]]ն և [[Ալֆոնսո]]ն։ Էպոսի պատումներից մեկն առաջին անգամ [[1873]] թ.թվականին գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան]]ցը տարոնցի երեսփոխան Կրպոյից և [[1874]] թ.թվականին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր», [[1889]] թ.թվականին հրատարակել է [[Մանուկ Աբեղյան]]ը (ասացող՝ մոկացի Նախո քեռի)։ Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով։ Դրանք գրառված են [[19-րդ դար|XIX]]–[[20-րդ դար|XX դդ.]] և կառուցվածքով, լեզվաբարբառային ու վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական-տեղագրական 3 մեծ խմբերի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Ենթադրվում է, որ նախնական պարզ ու կուռ տիպը եղել է Սասնա խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից էլ առաջացել են մյուսները։ «Սասնա ծռերը» ժանրային առումով խոսքային-երաժշտական վիպերգ է։ Էպոսի եղանակավոր հատվածներից հայտնի են [[Կոմիտաս]]ի, [[Սպիրիդոն Մելիքյան]]ի, [[Արամ Քոչարյան]]ի և ուրիշների՝ գլխավորապես Մոկաց խմբի պատումներից գրառված 30-ից ավելի կտորներ (կան նույն երգի տարբերակներ), որոնք կարևոր են նաև ազգային մոնոդիկ (միաձայն երգեցողություն կամ գործիքային նվագ) երաժշտության ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրման համար։ «Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան։ [[1939]] թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, [[Գևորգ Աբով]], [[Արամ Ղանալանյան]]), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին։ Էպոսի համահավաք տեքստը թարգմանվել է [[ռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[բելոռուսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], [[պարսկերեն]], [[լեհերեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ունեցել է բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից լավագույնը [[Հովհաննես Թումանյան]]ի «Սասունցի Դավիթ» ([[1903]] թվական) անավարտ պոեմն է։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Սողոմոն Տարոնցի]]ն, [[Վիգեն Խեչումյան]]ը, [[Հմայակ Սիրաս]]ը, [[Մկրտիչ Խերանյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան]]ի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան]]ի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ [[Երկրորդ աշխարհամարտ]]ի ([[1939]]–[[1945]] թվականներ) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, [[Ղարաբաղյան պատերազմ]]ի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ ՀՀ-ում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, [[Երևանի մետրոպոլիտեն|մետրոպոլիտենի կայարան]]՝ «Սասունցի Դավիթ»՝ Երևանում։
 
== Նախնական հիշատակություններ ==