«Սկզբունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սկզբունք''', որևէ տեսության, ուսմունքի, [[գիտություն|գիտության]], [[աշխարհայացք]]ի, առհասարակ ամեն մի գործունեության, վարքի, [[քաղաքականություն|քաղաքականության]], կուսակցական ղեկավարման և ելակետային դրույթը, որևէ սարքի, մեխանիզմի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունը։ [[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] մեջ կեցության ելակետը, սկիզբը, առաջնահիմքը, որի գոյությունը ենթադրվել է մտահայեցողաբար՝ աշխարհի երևույթների բազմազանությունը միասնության (միևնույն հիմքին) հանգեցնելու համար։ Հին [[հույն]]երը սկզբունք անվանում են արխե (архц — սկիզբ), լատիներեն՝ համանիշն է պրինցիպը (principium—սկիզբ, առաջին)։ Մետաֆիզիկայում սկզբունքը համընկնում է, այսպես կոչված, «վերջնական պատճառի» հետ։ Նոր ժամանակի դիալեկտիկական, հակամետաֆիզիկական փիլիսոփայության մեջ սկզբունքն ըմբռնվում է որպես հիմունք, որից, եթե առկա են անհրաժեշտ և բավարար պայմանները, գոյանում է երևույթը։ Բոլոր դեպքերում, այս կամ այն կերպ առանձնացված և ըմբռնված սկզբունքները դառնում են, միաժամանակ, նաև առարկաների ճանաչողության և բացատրության ելակետ։ Տեսական գիտելիքն ամբողջական, համակարգված տեսք է ստանում, երբ հաջողվում է ձևակերպել այն սկզբունքները, որոնք ի մի են բերում փորձից հայտնի երևույթների բազմազանությունը և էմպիրիկական օրինաչափությունները։ [[Գիտություն|Գիտության]] մեթոդաբանության մեշ բանավեճի առարկա է սկզբունքների վրա հիմնված տեսությունների հարաբերությունը աքսիոմատիկ-դեդուկտիվ համակարգերի նկատմամբ։ Մեթոդաբանության ձևապաշտական ուղղությունը հանիրավի փորձում է «սկզբունքների մեթոդով» կառուցված գիտական տեսություններն առավելագույն չափով մոտեցնել ձևական տրամաբանական ճշգրտության իդեալին, այնինչ իրականում Սկզբունքները, աքսիոմների նման, դեդուկցիայի նախադրյալներ չեն, որոնցից անմիջականորեն տրամաբանական ձևափոխությունների միջոցով արտածելի լինեին փորձնական ընդհանրացումները ([[բնություն|բնության]] օրենքները)։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԳիտությունՓիլիսոփայական տերմինաբանություն]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սկզբունք» էջից