«Շուշանիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Shushanik.jpg|thumb|right|250px|Սուրբ Շուշանիկ]]
'''Շուշանիկ''' կամ '''սուրբ Շուշանիկ''' (ավազանի անունը՝ '''Վարդենի''', ծ. մոտ 409 – նահ. մոտ 475, [[Ցուրտավ]], [[Գուգարք]]ի նահանգ), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ: Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, Գուգարաց Վազգեն (Վարսքեն) բդեշխի կինը: Քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ: Շուշանիկը մերժում է հավատուրաց ամուսնուն և ապաշխարության մտնում Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խուց: Ապարդյուն են անցնում նրան ուրացության մղելու Վազգենի հնարանքները՝ ծեծ ու սաստ, աղերսանք ու խարդավանք, բանտարգելություն: Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475-ին, նահատակվում է: Ըստ պատմիչ Ղազար Փարպեցու վկայության՝ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության ընթացքում, 482 կամ 484 թ-ին, ուրացյալ Վազգենն սպանվում է Վրաց Վախթանգ Գորգասալ թագավորի կողմից:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուշանիկ» էջից