«Տորոն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 17 բայտ ,  7 տարի առաջ
(Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = '''Տորոն''' | image file = Rubia fruticosa - Tasaigo (Marianne Perdomo).jpg | image descr = | regnum = Բույսեր | divisio = | classis...»:)
 
== Պտուղը ==
Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ: Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինե¬ [[թթուներ]], [[սպիտակուցներ]], [[շաքարներ]], պեկտինային նյութեր և այլն): Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ: Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմն, գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է: Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է): Ըստ հայկ. աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են [[3]]-[[4]] տարեկան [[բույս]]ի արմատներից: Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, [[մետաղ]]ների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով: Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը: [[1736]]-ին Հ. Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է [[Ֆրանսիա]], որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել: Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում ([[1821]]), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը ([[1846]]):
[[Կատեգորիա:ԲույսերԾաղկավոր բույսեր]]
{{ՀԲ}}
171 870

edits