«Տորոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = '''Տորոն''' | image file = Rubia fruticosa - Tasaigo (Marianne Perdomo).jpg | image descr = | regnum = Բույսեր | divisio = | classis...»:
(Տարբերություն չկա)

19:24, 13 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Տորոն
Տորոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ցեղ Տորոն
Լատիներեն անվանում
Rubia L., 1753



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տորոն (Rubia), զունար մատ, տորոնազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ:

Տեսակներ

Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Տորոն ներկատու (R. tinctorum), Տորոն կոշտատերեվ (R. rigidifolia): Տարածված է Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրերին, քարքարոտ լանջերին:

Կառուցվածք

Ցողունը քառանիստ է, հիմնականում՝ մագլցող, երբեմն՝ կանգուն, ճյուղավորվող, բարձրանում է՝ 30-200 սմ: Տերևները նշտարաձևից էլիպսաձև են, հակադիր, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն: Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, երկսեռ, կանոնավոր, գագաթնային կամ տերևանութային կիսահովանոցներում, որոնք հիմնականում առաջացնում են բարդ հուրանաձև, երբեմն՝ ողկուզանման ծաղկաբույլեր: Ծաղկում է հունիս-հուլիսին:

Պտուղը

Պտուղը հյութալի երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ: Որպես դեղահումք օգտագործում են կոճղարմատն ու արմատները (պարունակում են օքսիմեթիլանթրաքինոններ և դրանց ածանցյալները, կիտրոնա-, խնձորա-, գինե¬ թթուներ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային նյութեր և այլն): Պատրաստուկները (թուրմ, փոշի, հաբ) օգտագործում են երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ: Ներկատու Տորոնից ստանում են տորոնաներկ, որի հիմն, գունավոր բաղադրիչ մասն ալիզարինն է: Բուրդը, զործաթելը, գործվածքն և մանրաթելը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից (որտեղից նաև արտահանվել է): Ըստ հայկ. աղբյուրների՝ լավագույն տորոնաներկ պատրաստում են 3-4 տարեկան բույսի արմատներից: Կախված ներկման պայմաններից և օգտագորվող ժանտանյութի (օրինակ՝ ճարպաթթուներ, աղաղանյութեր, մետաղների աղեր և այլն) տեսակից՝ հումքը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով: Սինթետիկ ալիզարինի ստացումը սահմանափակեց տորոնաներկի կիրառությունը: 1736-ին Հ. Ալթունյանը Տորոնի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը և խոշոր պլանտացիաներ հիմնել: Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները Նոթր-Դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցրել են նրա բրոնզե արձանը (1846):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։