«Կոնստանտին Սիմոնով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1979 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:SimonovKonstantin Michailowitsch Simonow 1943.pngjpg|200px|մինի|աջից|Կոնստանտին Սիմոնով]]
'''Կոնստանտին (Կիրիլ) Միխայլովիչ Սիմոնով''' ({{Հուլյան տոմար|նոյեմբերի 15}} [[նոյեմբերի 28]], [[1915]], [[Պետրոգրադ]] [[սեպտեմբերի 28]] [[1979]], [[Մոսկվա]]), [[ռուս]] խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս ([[1974]])։ ԽՄԿԿ անդամ [[1942]] թվականից։ Ավարտել է [[Մ. Գորկի|Մ․ Գորկու]] անվան գրականության ինստիտուտը ([[1938]])։ Վերահաս պատերազմի զգացողությամբ են գրված «Հաղթողը» ([[1937]]), «Սառցաջարդ» (1938), «Սուվորով» (1939[[)]] պոեմները։ Նախապատերազմյան շրջանում է ձևավորվել Սիմոնովի ստեղծագործության հիմնական՝ արիության ու հերոսության թեման («Մի սիրո պատմություն», [[1940]], «Մեր քաղաքի երիտասարդը», [[1941]], [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ, [[1942]], համանուն կինոնկար, 1942)։ [[Հայրենական Մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]] տարիներին եղել է «Կրասնայա Զվեզդա» («Красняя звезда») թերթի ռազմաճակատային թղթակիցը։ Առաջիններից մեկն է, որ դիմել է պատերազմում ռուս մարդու թեմային («Ռուս մարդիկ», 1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1943]], պիես․ «Օրեր և գիշերներ», 1943-[[1944]], ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1946]], համանուն կինոնկար, 1945, հայկական հրտարակչություն 1949)։ Պատերազմի տարիներին ժողովրդականություն են վայելել Սիմոնովի քնարական բանաստեղծությունները («Քեզ հետ և առանց քեզ», 1942, հայկական հրտարակչություն 1943, «Պատերազմ», 1944 և այլ ժողովածուներ)։ «Սառը պատերազմի» շրջանում Սիմոնովը գրել է գաղափարապես հրատապ գործեր («Ռուսական հարց», 1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1947]], «Ուրիշի ստվերը», 1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950, պիեսներ․ «Բարեկամներ և թշնամիներ», 1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայկական հրտարակչություն [[1950]], բանաստեղծությունների գիրք)։ 1950-ական թվականների կեսերից Սիմոնով ստեղծել է «Ողջերն ու մեռածները» (լենինյան մրցանակ, [[1974]]) եռերությունը՝ «Ողջերն ու մեռածները» (1954-1959), համանուն կինոնկար, [[1964]], հայկական հրտարակչություն 1971), «Զինվոր չեն ծնվում» (1963-1964, կինոնկար՝ «Հատուցում», 1969, հայկական հրտարակչություն 1975) և «Վերջին ամառը» ([[1970]]-[[1971]], հայկական հրտարակչություն [[1979]]) վեպերը՝ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի ուղու մասին գեղարվեստական հետազոտությունը։ Եռերգությանը նյութով հարում են «Հարավային պաամվածքներ>-ը (1956-[[1961]]), «Լոպալոինի գրառումներից» ([[1965]]), «Քսան օր առանց պատերազմի» (1972) վիպակները։ Հրատարակվել են նաե Սիմոնովի «Հայրենիքի ծուխը» (1947) վիպակը, «Չորրորդը» (1961) և շատ այլ պիեսներ, գեղարվեստական ու վավերագրական սցենարներ, պոեմներ և այլ գործեր։ Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Բազմակողմանի է Սիմոնովի հասարակական գործունեությունը, եղել է «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета», [[1938]], [[1950]]-[[1954]]) թերթի, «Նովի միր» («Новый мир», 1946-1950, 1954-1958) ամսագրի խմբագիրը, ԽՍՀՄ գրողների միության վարչության գլխավոր քարտուղարի տեղակալը (1946-1954)։ ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու ([[1952]]-[[1956]]), ԽՄԿԿ ԿՎՀ անդամ ([[1956]]-[[1961]] թվականներին և 1976-79 թվականներին)։ ԽՍՀՄ 2-3 գումարում ների Գերագույն սովետի դեպուտատ։ խաղաղության պաշտպանության սովետա կան կոմիտեի նախագահության անդամ (1949 թվականից)։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-1959 թվականներին և 1967 թվականից)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 5 այլ շքանշաններով։