«Սպարտակիադա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Սպաակիադա''', [[ամառ|ամառային]] և [[ձմեռ|ձմեռային]] [[մարզ|մարզաձևերի]] մասսայական ավանդական համալիր մրցումներ: [[Ֆիզիկա]]կան կուլտուրայի և [[սպորտ|սպորտի]] բնագավառի նվաճումների ստուգատես, որ նպաստում է սպորտի հետագա զարգացմանը, ի հայտ բերում [[տաղանդ]]ավոր մարզիկների: [[Եվրոպա]]յի մի շարք երկրներում ([[Գերմանիա]], [[Չեխոսլովակիա]], [[ՍՍՀՄ]]) 20-րդ դարի [[1920]] թվականներին Սպարտակիադա են անվանել (Սպարտակի պատվին) բանվորական մարզական միությունների մրցումները՝ ի հակակշիռ բուրժական մարզական միավորումների միջոցառումների: ՍՍՀՄ-ում առաջին Սպարտակիադաները տեղի են ունեցել [[1923]] թվականին կարմիր բանակի զորամասերում և Պետրոգրադի Սպարտակի անվան երիտասարդական ֆիզկուլտուրային կազմակերպություններում: [[1928]] թվականին [[Մոսկվա]]յում տեղի է ունեցել համամիութենական Սպարտակիադա (21 մարզաձևից), որին մասնակցել է 7 հազար [[մարդ]], այդ թվում 17 երկրների բանվորական մարզական կազմակերպությունների ավելի քան 600 ներկայացուցիչ: [[1930]] թվականին անց են կացվել արհմիությունների և <Դինամո> ընկերության համամիութենական Սպարտակիադաներ, այնուհետև՝ ՍՍՀՄ ժողովուրդների, ՄՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի, [[դպրոց]]ականների, սոցիալիստական և զարգացող երկրների բանակների Սպարտակիադաներ:ՍՍՀՄ ժողովուրդների Մրցումներն անցկացվում է [[1956]] թվականից՝ նախա[[օլիմպիա|օլիմպիական]] տարում (ՍՍՀՄ-ում տարածված օլիմպիական մարզաձևերի ծրագրով): Նախապես տեղի են ունենում ձեռնարկությունների, կառույցների, կոլեկտիվ և սովետական տնտեսությունների, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի կոլեկտիվների, շրջանային, [[քաղաք]]ային, մարզային, երկրամասային, հանրապետական, ապա՝ համամիութենական (ԿՄԸ-ների, արհմիությունների, ՍՍՀՄ զինված ուժերի, ԴՕՍԱԱՖ-ի )Սպարտակիադաներ:Եզրափակիչ մրցումներին մասնակցում են միութենական հանրապետությունների, Մոսկվայի և [[Լենինգրադ]]ի հավաքականները: Ամառային 1 Սպարտակիադաի ([[1956]]) մասսայական մրցումներին մասնակցել է 20 միլիոն, իսկ 8-ին ([[1983]])՝ մոտ 100 միլիոն մարդ (8685 եզրափակիչում):