«Արյունաստեղծում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
== Կարգավորում ==
[[Պատկեր:Hematopoietic growth factors.png|280px|մինի|Արյունաստեղծման տարբեր փուլերի կարգավորումը]]
Արյունաստեղծման պրոցեսը կարգավորվում է բարդ նյարդահումորալ ճանապարհներով և սերտորեն կապված է օրգանիզմի [[Նյութափոխանակություն|նյութափոխանակության]], ինչպես նաև [[ներզատիչ գեղձ|ներզատիչ գեղձերի]] և [[ստամոքս-աղիքային համակարգ]]ի գործունեության հետ։ Օրգանիզմում արյան բջիջների, հատկապես էրիթրոցիտների առաջացման համար կարևոր նշանակություն ունեն հյուսվածքներում թթվածնի մասնակային (պարցիալ) ճնշումը, սննդի հետ ընդունած որոշ [[սպիտակուց]]ների, [[երկաթ]]ի, [[կոբալտ]]ի, [[ֆոլաթթու|ֆոլաթթվի]], B<sub>6</sub>, B<sub>12</sub>, C վիտամինների և այլ նյութերի յուրացումը։ Վերոհիշյալ նյութերի անբավարարության, զանազան թունավորումների և հիվանդությունների դեպքում առաջանում են արյունաստեղծման խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխվում է շրջանառվող արյան բաղադրությունը։
 
== Արյունաստեղծման փոփոխություններ ==
Արյան կորստի, արյան մեջ թթվածնի անբավարարության, բորբոքային երևույթների, ինչպես նաև [[վարակիչ հիվանդություններ]]ի ժամանակ արյունաստեղծումն ուժեղանում է: Դա կոչվում է արյան ռեակտիվ փոփոխությունների վիճակ: Որոշ հիվանդությունների (օրգանիզմում երկաթի, [[ստամոքս|ստամոքսի]] հեռացման, որոշ թունավոր նյութերով թունավորման) ժամանակ առաջանում է տարբեր բնույթի սակավարյունություն: