«Նիկոլայ Պրժևալսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Նիկոլայ Միխալյովիչ Պրժևալսկի''' (1 ապրիլի ([[13 ապրիլի]]), [[1839]], Կիմբորովո, [[Սմոլենսկ]] - 20 հոկտեմբերի ([[1 նոյեմբերի]]), [[1888]], Կարակոլ), ռուս ճանապարհորդ, բնագետ:
{{վիքիֆիկացում}}== Պրժևալսկու կյանքն ու ուսումը ==
Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկին ծնվել է 1839 թվականի ապրիլի 12-ին Սմոլենսկի նահանգի Կիմբորովո գյուղում, զինվորականի ընտանիքում։ Արմատներով զապորոժյան կազակի հետնորդ է։ Վեց տարեկան հասակում զրկվել է հորից, և երեխայի դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայրը, ով սեր է սերմանել որսի և ճամփորդությունների նկատմամբ։ 1855 թվականին Պրժևալսկին ավարտել է Սմոլենսկի գիմնազիան և անդամագրվել է զինվորական ծառայության։ Մի տարի անց նա ընդունվել է Գլխավոր Ակադեմիան, որտեղ աչքի էր ընկնում ոչ միայն իր արտակարգ ունակություններով, այլև բարձր հասակով, յուրահատուկ արտաքինով և անկախ մտածելակերպով։ 1860 թվականանի ներկայացրել է զեկուցագիր “ Երկրի վրա կյանքի էության մասին” վերնագրով, որը հրատարակվել է 1967 թվականին։ Այստեղ նա ամբողջությամբ հանդես է եկել որպես էվոլյուցային տեսության կողմնակից։ Հիանալի ավարտելով Ակադեմիան`նա աշխարհագրություն է դասավանդում Վարշավայի յունկերական ուսումնարանում։ Այս տարիներին իր ազատ ժամանակը լրացրել է որսով և թղթախաղով։ Ընդ որում, հիանալի հիշողության շնորհիվ հաճախակի է հաղթող դուրս եկել։ Նա “մեծացել է բնության մեջ”։ Փոքր տարիքից ունեցել է բնության նկատմամբ մեծ սեր, օժված է եղել արտակարգ հիշողությամբ և մեծ ունակություններով։ Ռազմական ակադեմիայում կատարել է իր առաջին աշխարհագրական աշխատությունը` “Մերձամուրյան երկրի ռազմական նկարագրությունը”։ Եվ հենց այդ ժամանակ էլ նրան ընտրում են ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Նա բուռն ձգտումներ ուներ հետախուզությամբ և ճանապարհորդությամբ զբաղվելու։ Եվ իր նպատակաը կատարելու համար 1867 թվականին վերադառնում է Պետերբուրգ և ասյտեղ աշխարհագրական ընկերությանը ներկայացնում է Կենտրոնական Ասիան հետազոտելու իր պլանը։
== Պրժևալսկու ճամփորդությունները ==