«Սոցիալական նորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոցիալական նորմա''', պատմականորեն ծագած կամ այլ կերպ հաստատված գործունեության եղանակ, որն ապահովում է [[հասարակություն|հասարակության]] մեջ, հանրույթներում և [[խումբ|խմբ]]երում մարդկանց փոխգործողությունները։ Սոցիալական համակարգերը ինտեգրացման անհրաժեշտությունը ամրագրվում է սոցիալական նորմաններում դրանց միջոցով են իրականանում սոցիալականացումը, սոցիալական վերահսկողությունը և [[կառավարում]]ը։ Սոցիլական նորման առկա է մարդու դրսևորման բոլոր մակարդակներում ([[պահանջմունք]]ներում, [[դրդապատճառ]]ներում, [[արժեք]]ներում, [[վարք]]ում, ապրելակերպում)։ Սոցիլական նորմանները կարելի է դասակարգել ըստ գործողության ոլորտի ([[քաղաք]]ական, ընտանեկան են), սատարման եղանակի (իրավական, [[կրոն]]ական ևն), գիտակցվածության ձևի (գեղարվեստական, բարոյական ևն), ֆունկցիաների (շեղումային, հաշտվողական ևն), ընդգրկման աստիճանի (խմբային, դասակարգային, [[զանգված]]ային, էթնոմշակութային են)։ Սոցիալական նորմանների մի մասը, լինելով գործունեությունից չտարազատված, մնում է չգիտակցված և բացահայտվում է հատուկ հետազոտություններով։ Պատմականորեն առաջինը ծագել են չգիտակցված սոցիալական նորմանները՝ սովորույթները, որոնք ընկած են գիտակցության հիմքում և հետագայում դարձել են կանոնպատվիրաններ ու նորմակարգադրություններ։ Զարգացած հասարակարգերում գործում են նաև կոդեքսներ և նորմանպատակներ։ Վերջիններս պահանջում են իրադրությանը համապատասխան կոնկրետացում, հետևաբար դրանցում ենթադրվում են տարատեսակություններ և անհատականացում։ Սա ծնում է սոցիալական նորմանների հակասական գործառություններ և փոփոխություններ ցանկալի նորամուծությունների կողքին ծագում է հանցավոր վարք, սոցիալական նորմաններնը ենթարկվում է մոդայի և զանգվածային գիտակցության այլ գործոնների ազդեցությանը։ Վերջիններիս միջոցով է բուրժուազիան արմատավորում իր նեղ դասակարգային [[շահ]]երին համապատասխան սոցիլական նորմաններ։ Սոցիալիզմի պայմաններում սոցիլական նորմանները ենթակա են արմատական վերափոխման, դառնում են սոցիաչիստական ապրելակերպի ձևավորման հիմք, ընդ որում այդ պրոցեսը իրագործում են ոչ միայն կառավարման մարմինները, այլև աշխատավորական զանգվածները։
 
{{ՀՍՀ}}