«Կինոնկարահանման ապարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Կինոնկարահանման ապարատ''', որոշակի ժամանակահատվածներում [[կինոժապավեն]]ի վրա օբյեկտները նկարահանող ապարատ, նկարահանումը կատարվում է հաջորդական պատկերումների (կինոկադրերի) տեսքով, որոնք օգտագործվում են [[կինոնկար]]ի ստեղծման համար:
Կինոապարատը կազմված է հետևյալ մասերից.
# Նկարահանման օբյեկտիվ
# Հայելային փական
# Կոլեկտիվային ոսպնյակ
# Հայելի
# Դիտոց-խոշորացույց
# Մատուցման կասետ,
# Ատամնավոր ձգող թմբուկ
# Վերևի օղակ
# Կադրի պատուհան
# Կինոնկարի կանալ
# Թռիչքի մեխանիզմ
# Ներքևի օղակ
# Պահող ատամնավոր թմբուկ
# Ընդունող կասետ
Կինոնկարահանման ապարատի օպտիկական մասը բաղկացած է նկարահանման [[օբյեկտիվ]]ից և դիտոցային համակարգից: Հայելային Կինոնկարահանման ապարատում [[լույս]]ի [[ճառագայթ]]ները [[հայելի]]ով և հայելային փականով ուղղվում են դիտոց-[[խոշորացույց]]ի վրա, որի միջոցով դիտվող պատկերը ստացվում է կոլեկտիվ [[ոսպնյակ]]ի հարթ փայլատ մակերևույթի վրա: Կինոնկարահանման ապարատը կարող է ունենալ մեկ մշտական օբյեկտիվ (իրանի մեջ ամրացված) կամ տարբեր կիզակետային հեռավորություններով փոխովի օբյեկտիվների հավաքածու: Կինոնկարահանման ապարատի մեխանիկական մասը բաղկացած է ժապավենաձիգ մեխանիզմից, հաղորդակից և փականից: Ըստ նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների, կինոնկարահանման ապարատները լինում են ձեռքի և ստացիոնար: Տարբերում են նաև սինխրոն, ճշգրիտ, մասնագիտացված, սիրողական և հատուկ կինոնկարահանման ապարատներ:
{{ՀՍՀ}}