«Հայաստանի տնտեսության արտաքին հատված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
== ՀՀ տնտեսության արտաքին հատված ==
 
Երկրի տնտեսության կարևոր ցուցանիշներից է միջազգային շուկայում նրա մասնակցության աստիճանը։ ՀՀ տնտեսության ներկա փուլում առաջնային է դարձել պետության արտաքին տնտեսական նպատակամետ քաղաքականությունը, որի խնդիրը ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումն է, արտաքին առևտրի ծավալների խթանումը։ Անկախացումից հետո ՀՀ-ն համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ առևտրատնտեսական կապերի, փոխադարձ տնտեսական հարաբերությունների զարգացման, եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, փոխշահավետ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։
 
Տող 13 ⟶ 12՝
{| class="wikitable"
|-
| Արտադրանք || Ներմուծում || Արտահանում
|}
{| class="wikitable"
|-
| || 2008 || 2009 || 2010 || 2008|| 2009 || 2010
|-
| Ընդհամենը || 100 || 100 || 100 || 100 || 100 || 100
Տող 33 ⟶ 32՝
| Քիմիական արտադրություն || 1,5 || 0,9 || 0,9 || 6,1 || 7,6 || 7,3
|-
| Պլաստմասսա , կաուչուկ, ,ռետին || 1,8 || 1,4 || 1,5 || 4,2 || 3,9 || 4,0
|-
| Կաշի և կաշվե իրեր || 0,3 || 0,3 || 0,2 || 0,2 || 0,2 || 0,2
Տող 43 ⟶ 42՝
| Մանածագործական || 3,8 || 2,1 || 0,6 || 3,5 || 2,8 || 3,3
|-
| Կոշկեղեն , հովանոցներ , գլխարկ || 0,1 || 0,1 || 0,1 || 0,7 || 0,7 || 0,9
|-
| Իրեր քարից , գիպսից , ցեմանետից || 1,3 || 1,9 || 1,5 || 2,6 || 2,2 || 2,2
|-
| Թանկարժեք քարեր և մետաղներ || 16,4 || 14,8 || 12,9 || 6,9 || 3,2 || 4,2
Տող 63 ⟶ 62՝
 
=== Վճարային հաշվեկշիռ ===
 
ՀՀ արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր հանրապետություն և հանրապետությունից դուրս, որոնք արտահայտվում են վճարային հաշվեկշռում։ Վերջինս բաղկացած է 2 հիմնական բաժիններից՝ ընթացիկ հաշվից (ցույց է տալիս ներմուծումը, արտահանումը, տրանսֆերտները և գործոնային եկամուտները) և կապիտալի ու ֆինանսական հաշվից (կապիտալի ներհոսքը և արտահոսքը)։ Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր է ընդհանուր հաշվի պակասուրդը (դեֆիցիտ) ՀՆԱ-ի նկատմամբ։ [[2000]] թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 14,6 %-ը, [[2007]] թվականին նվազել է մինչև 6,4 %-ի։ Սակայն [[2008]] թվականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, կրճատվել են ՀՀ ներհոսող տրանսֆերտներն ու գործոնային եկամուտները, կրճատվել է ՀՀ ապրանքների արտաքին պահանջարկը, որի հետևանքով պակասուրդն աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով ՀՆԱ-ի 12,3 %-ը։ 2009 թվականին նույնպես արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է (26,5 %-ով), արտահանումը նվազել է 32,7 %-ով (748,9 մլն դոլար), ներմուծումը՝ 25 %-ով (2,830,1 մլն դոլար), ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 1369,49 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 16 %-ն է։ [[2010]] թվականին այդ ցուցանիշը նվազել է 69,42 մլն դոլարով, և պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 14%-ը։
 
=== Պետական պարտք ===
 
Պետական պարտքը երկրի (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին (պետական արժեթղթերի տերերին) պետության պարտքն է։ [[1993]] թվականին ՌԴ-ին է փոխանցվել [[1991]] թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նախկին [[ԽՍՀՄ]] արտաքին պետական պարտքում և ակտիվներում ՀՀ-ի մասնաբաժինը, որի արդյունքում անկախության ձեռքբերման պահին [[Հայաստան|Հայաստանի]] արտաքին պետական պարտքը եղել է զրոյական։ Սակայն ՀՀ-ն ժառանգել է «Խնայբանկի» հայաստանյան ավանդատուների նկատմամբ պարտավորությունները և ճանաչել այն որպես ՀՀ ներքին պետական պարտք։ Ներքին պարտքի կառուցվածքում են նաև պետական ու խնայող, պարտատոմսերը, ներգրավված վարկերը և այլն։
 
ՀՀ արտաքին պետական պարտքը ձևավորվել է [[1992]] թվականից։ Առաջին վարկատուն ԵՄ-ն էր, հետագայում վարկեր են ներգրավվել ՌԴ-ից, [[Համաշխարհային բանկ|Համաշխարհային բանկից]] (ՀԲ) և այլն։ Ներկայումս ՀՀ արտաքին վարկատուների քանակը գերազանցում է մեկ տասնյակը, իսկ արտաքին պետական պարտքի կառուցվածքում իրենց վարկերի մասնաբաժիններով խոշորներն են ՀԲ-ն (մոտ 43 %), ՌԴ-ն (20 %), [[Ասիա|Ասիական]] զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, [[Ճապոնիա|Ճապոնիան]], [[Գերմանիա|Գերմանիան]] և այլն։ [[2010]] թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ-ի արտաքին պետական պարտքը մոտ 3,3 մլրդ դոլար էր, որը ՀՆԱ-ի մոտ 39 %-ն էր։
 
{{ՀՀ2012}}
 
[[Կատեգորիա:Տնտեսություն]]
[[Կատեգորիա:ՏնտեսությունՀայաստանի ըստ երկրիտնտեսություն‎]]
[[Կատեգորիա:ՀՀ տնտեսություն]]