«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 18.
==Պատճառագիտությունը և ախտածագումը==
ՄԻԱՎ վարակի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Այն հայտնաբերվել է [[1983]] թվականին Պաստերի ինստիտուտում ([[Ֆրանսիա]]) ֆրանսիացի կենսաբաններ Լյուկ Մոնտանյեի և Ֆրանսուազա Բարի-Սինուսիի կողմից:
ՄԻԱՎ-ը պատկանում է ռետրովիրուսների ընտանիքի լենտիվիրուսների ենթաընտանիքին: Սա 100-120 նմ տրամագծով գնդաձև վիրուս է: Վիրուսի կենտրոնական մասում գտնվում է կոնաձև միջուկը`միջուկը՝ նուկլեոկապսիդը, որի հիմնական սպիտակուցը p24 սպիտակուցն է: Նուկլեոկապսիդի մեջ պարփակված են [[ՌՆԹ]]-ի երկու միատեսակ մոլեկուլ, հետադարձ տրանսկրիպտազա, ինտեգրազա, պրոտեազա ֆերմենտները և գեներ, որոնք համակարգում են ՄԻԱՎ-ի կենսական ցիկլի բոլոր էտապները: Նուկլեոկապսիդը շրջապատված է մատրիքսով, որը կազմված է p17 սպիտակուցից: Արտաքինից վիրուսը պատված է ճարպասպիտակուցային թաղանթով: Այդ թաղանթի ճարպային շերտում գտնվում են գլյուկոպրոտեիդներ (gp), որոնք կարևոր դեր ունեն վիրուսի կողմից թիրախ բջիջները ճանաչելու և դրանց մեջ վիրուսի ներթափանցման գործընթացում: Իրենց ձևով դրանք նման են սնկի, որի գլխիկը համապատասխանում է թաղանթի արտաքին մասին և կազմված է gp120-ից, իսկ ոտիկը մխրճված է անմիջականորեն թաղանթի մեջ և կազմված է gp41-ից: Մեկ ոտիկին համապատասխանում է 1-3 գլխիկ:
Բջջի մեջ ներթափանցելու համար վիրուսը նախ պետք է ամրանա դրա մակերեսին: Այդ փոխազդեցությունը կախված է վիրուսի և թիրախ բջջի արտաքին թաղանթների փոխադարձ համապատասխանությունից: Դրանք պետք է միմյանց համապատասխանեն այնպես, ինչպես բանալին`բանալին՝ կողպեքին: Այն մարկերը, որը ՄԻԱՎ-ին հնարավորություն է տալիս ճանաչելու թիրախ բջիջը, վերջինիս մակերեսին գտնվող CD4+ ընկալիչներն են ([[CD4+ բջիջներ]]): gp120-ի միջոցով վիրուսը միանում է արտաքին թաղանթի վրա այդպիսի ընկալիչներ ունեցող թիրախ բջիջների հետ (T-լիմֆոցիտներ, մոնոցիտներ, մակրոֆագեր և այլն): Դրան հաջորդում է բջջային և վիրուսային թաղանթների միաձուլումը: gp41-ի մասնակցությամբ վիրուսի և [[բջիջ|բջջի]] թաղանթները մերձենում են, որից հետո տեղի է ունենում թաղանթների միաձուլում և վիրուսը ներթափանցում է թիրախ բջջի մեջ: T-լիմֆոցիտների և մոնոցիտների (մակրոֆագերի) թաղանթներում հայտնաբերվել են քեմոկինային կո-ընկալիչներ, որոնք ակտիվորեն մասնակցում են այս գործընթացին: Դրանք հայտնի են որպես CCR5 և CXCR4 քեմոռեցեպտորներ: Վիրուսի նուկլեոկապսիդը, իր ողջ պարունակությամբ, անցնում է ցիտոպլազմա, անջատվում են վիրուսային [[ՌՆԹ]]-ն, հետադարձ տրանկրիպտազան և ինտեգրազան: Հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ [[ԴՆԹ]]-ի սինթեզ է սկսվում և առաջանում է ԴՆԹ-պրովիրուս: Վերջինս թիրախ բջջի ցիտոպլազմայից անցնում է դրա կորիզի մեջ և ՄԻԱՎ-ի ինտեգրազա ֆերմենտի ազդեցությամբ ներդրվում բջջի գենոմում: Վիրուսային և բջջային գենոմների միաձուլումից հետո սկսվում է ՄԻԱՎ վարակի գաղտնի շրջանը, որի ավարտը բնորոշվում է ԴՆԹ-պրովիրուսի ակտիվացմամբ: Դարձյալ հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ տեղի է ունենում ԴՆԹ-ի հետադարձ տրանսկրիպցիա ՌՆԹ-ի, ԴՆԹ-պրովիրուսը վերափոխվում է բազմացող ՌՆԹ-վիրուսի, սկսվում է նրա պատճենների վերարտադրումը`վերարտադրումը՝ վիրիոնի բոլոր բաղադրիչների սինթեզով: Առաջացած վիրիոններն արտազատվում են բջջից բջջաթաղանթի բողբոջման միջոցով: Այսպիսով, ներթափանցելով թիրախ բջջի մեջ և, տեղակայվելով նրա գենետիկ ապարատում, ՄԻԱՎ-ը պարտադրում է վերջինիս արտադրել հարուցիչի նոր մասնիկներ: Վարակված բջիջը կարծես վերածվում է ՄԻԱՎ արտադրող գործարանի», սկսում է արտադրել վիրուսի կառուցվածքային մասեր, որոնցից բջջի ներսում հավաքվում» են նոր վիրուսներ: Դուրս գալով վարակված բջջից`բջջից՝ դրանք ընդունակ են ախտահարելու նորանոր CD4+ բջիջներ: Ի վերջո, հյուծվելով՝ ախտահարված CD4+ բջիջները մահանում են: Հետզհետե դրանց քանակը նվազում է այնքան, որ զարգանում է իմունային անբավարարություն և մարդն անպաշտպան է դառնում տարբեր վարակային և ուռուցքային հիվանդությունների հանդեպ: Այդ հիվանդություններն սկսում են դրսևորվել ՄԻԱՎ վարակի վերջնային`վերջնային՝ ՁԻԱՀ-ի փուլում:
Այսպիսով`Այսպիսով՝ ՄԻԱՎ վարակի ախտածագման վճռական գործոններից մեկը CD4+ լիմֆոցիտների ախտահարումն է: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում CD4+ լիմֆոցիտների քանակի աստիճանական նվազում և դրանց ֆունկցիայի խանգարում, ինչի հետևանքով ընկճվում է իմունիտետը: Առողջ օրգանիզմում CD4+ լիմֆոցիտների քանակը 800-1200 է, իսկ ՁԻԱՀ-ի փուլում նվազում է մինչև 200 և ավելի ցածր:
Գոյություն ունի ՄԻԱՎ-ի երկու տեսակ՝ ՄԻԱՎ1 և ՄԻԱՎ2: ՄԻԱՎ1-ը տարածված է բոլոր մայրցամաքներում և առանցքային դեր է խաղում հիվանդության համաճարակի զարգացման մեջ, իսկ ՄԻԱՎ2-ն ավելի հաճախ հանդիպում է Արևմտյան Աֆրիկայում:
ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ը տարբերվում են իրենց կառուցվածքային, հակածնային բնութագրերով և ախտաբանական հատկություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ1-ն, ի տարբերություն ՄԻԱՎ2-ի, ավելի հեշտ է փոխանցվում, սրա դեպքում վարակման պահից մինչև հիվանդության կլինիկական դրսևորումներն ընկած ժամանակահատվածն ավելի կարճ է:
ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ն ունեն մի քանի ենթատիպեր (A-J), որոնք տարբեր տարածվածություն ունեն աշխարհում, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակված բնակչության տարբեր խմբերում: Օրինակ`Օրինակ՝ թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում առավել տարածված է A ենթատիպը, հոմո- և բիսեքսուալների շրջանում`շրջանում՝ B ենթատիպը և այլն:
ՄԻԱՎ-ն ունի խիստ արտահայտված փոփոխականություն: Սա 10, իսկ ըստ որոշ հեղինակների`հեղինակների՝ 100 անգամ գերազանցում է գրիպի վիրուսի փոփոխականությանը: Նույն հիվանդից կարելի է անջատել ՄԻԱՎ-ի տարբեր ենթատիպեր, որոնք միմյանցից տարբերվում են իրենց կենսաբանական ակտիվությամբ: Ընդ որում, հիվանդության զարգացմանը զուգընթաց հիվանդի օրգանիզմից անջատվում են ՄԻԱՎ-ի առավել ախտածին և ավելի արագ վերարտադրվող ենթատիպեր:
ՄԻԱՎ-ը բավականին անկայուն է արտաքին միջավայրում: Սա շատ արագ ոչն-չանում է ախտահանիչ նյութերից, ուլտրամանուշակագույն և բոլոր տեսակի իոնացնող ճառագայթներից, 560C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում 30 րոպեի ընթացքում կորցնում է ակտիվությունը, իսկ եռացնելիս`եռացնելիս՝ անմիջապես: ՄԻԱՎ-ը չափազանց զգայուն է մանրէազերծման սովորական մեթոդների նկատմամբ և ոչնչանում է այլ վիրուսների (օրինակ`օրինակ՝ հեպատիտ B-ի) ոչնչացման համար մշակված մեթոդների օգնությամբ:
 
==ՄԻԱՎ վարակի համաճարակաբանությունը==
Տող 43.
• ՄԻԱՎ-ով վարակվելու առումով հետանցքային (անալ) հարաբերություններն առավել վտանգավոր են: Դա պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթի կառուցվածքային առանձնահատկության պատճառով վիրուսն ավելի հեշտ է անցնում արյան մեջ: ՄԻԱՎ-ով վարակման վտանգի ենթարկվում է ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ զուգընկերը: Վարակման վտանգն ի հայտ է գալիս դեռևս մինչև սերմնաժայթքումը, երբ արտադրվում է ոչ մեծ քանակությամբ նախասերմնային հեղուկ, որում վիրուսի քանակը կարող է բավարար լինել վարակվելու համար:
 
• Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ: Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան`քան՝ կնոջից տղամարդուն: Դա պայմանավորված է նրանով, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, սերմնահեղուկում էլ ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելի բարձր է, քան հեշտոցային արտազատուկներում: Կնոջ տարիքը նույնպես որոշակի նշանակություն ունի ՄԻԱՎ-ով վարակման հարցում: ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին արգանդի վզիկն է, որի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր է դրա համար հատկապես մինչև 20 տարեկան և 45-ից բարձր տարիքի կանանց մոտ: Արգանդի վզիկի էռոզիան, ներարգանդային պարույրները ևս ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոններ են:
 
• Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը:
Տող 64.
ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և հավանականությունը
 
• հղիության ընթացքում`ընթացքում՝ 5-10%,
 
• ծննդաբերության ժամանակ`ժամանակ՝ 10-20%,
 
• կրծքով կերակրելիս`կերակրելիս՝ 10-15%:
 
Հղիության ընթացքում վարակը փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով, երբ այն վնասվում կամ բորբոքվում է: Նման դեպքերում ընկերքի պաշտպանական հատկությունները թուլանում են`են՝ հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ: ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել ութ շաբաթական հղիությունից սկսած, սակայն հիմնականում դա տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում: Հղիության ընթացքում պտղի վարակվելու վտանգը կախված է մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունից, նրա ընդհանուր առողջական վիճակից: Եթե մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր է, երեխայի վարակման հավանականությունը մեծանում է: Սեռավարակների, սակավարյունության, շաքարախտի, երիկամային հիվանդությունների առկայությունը, նաև թմրամիջոցների, ծխախոտի, ալկոհոլի գործածումը կարող են մեծացնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը:
Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս`անցնելիս՝ մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով: ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մեծանում է ծննդաբերական գործունեության խանգարումների, երկարատև (4 ժամից ավել տևող) անջուր շրջանի, ծննդաբերության ժամանակ արյունահոսությամբ ուղեկցվող մանկաբարձական միջամտությունների կիրառման (շեքահատում, պտղապարկի հատում և այլն) հետևանքներով:
Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով:
ՄԻԱՎ-ը կարող է ապրել և բազմանալ միայն կենդանի բջջի ներսում, իսկ բջջից դուրս այն կարող է գոյատևել շատ կարճ ժամանակ: Ուստի, ի տարբերություն շատ վիրուսների, ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով: Հետևաբար հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցողի հետ կենցաղային շփումների`շփումների՝ ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների ժամանակ, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ կծող միջատների միջոցով:
 
==Բուժում==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից