«Գյուղատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
== Պատմություն ==
 
[[Պատկեր:ClaySumerianSickle.jpg|thumb|right|[[Շումեր|Շումերական]] [[մանգաղ]] պատրաստված թրծած [[կավ]]ից (մ.թ.ա 3000 թվական)]]
 
=== Նախապատմական շրջան ===
Անտառային այգեգործությունը` բուսական մթերքների արտադրության համակարգը, համարվում է աշխարհի ամենահին գոյահամակարգ։ Անտառային այգիները պատմություն են առնում նախապատմական ժամանակներից։ Նրանք գտնվում էին խիտ անտառներով ծածկված գետափերի երկայնքներում և մուսսոնային խոնավ նախալեռնային շրջաններում։ Ընտանիքների անմիջական միջավայրի բարելավման աստճանական ընթացքում առանձնացել են օգտակար ծառերի և որթատունկների տեսակները, պահպանվել և բարելավվել, մինչդեռ անցանկալի տեսակները վերացվել են։ Վերջ ի վերջո, ընտրվել են ամենալավ օտարերկրյա տեսակները և ներառվել ընտանիքի այգում։
 
=== Հետագա զարգացում ===
 
Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են [[ոռոգում]]ը, [[մշակաբույսերի ռոտացիա]]ն, [[պարարտանյութեր]]ի եւ [[թունաքիմիկատներ]]ի կիրառումը և անասունների [[ընտելացում]]ը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում: Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում: Գյուղատնտեսական հասարակության մեջ [[աշխատանքի բաժանում]]ը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության` քաղաքակրթության ձևավորմանը: