«Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Tolkien 1916.jpg|աջից|մինի|[[1916]] թիվ. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը բանակում։]]
'''Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին''' ([[անգլերեն]]՝ John Ronald Reuel Tolkien; ծ. [[1892]] թ [[հունվարի 3]], մ. [[1973]] թ [[սեպտեմբերի 2]]), [[անգլիա]]ցի հանրահռչակ գրող և բանասեր, [[Օքսֆորդի համալսարան]]ի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է անգլոսաքսոնական լեզու (1925-45), այնուհետև՝ անգլերեն լեզու և գրականություն (1945 - 1959)։ Դավանանքով կաթոլիկ։ 1972 թ մարտի 28-ին Թոլքինին շնորհվել է Բրիտանական կայսրության կոմանդորի կոչումը։ Գրել է հիմնականում [[ֆենթեզի]] ժանրում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները «[[ՀոբբիթըՀոբիտ]]» և «[[Մատանիների տիրակալը]]» վեպերն են։
 
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը և նրա «Մատանիների տիրակալը»
 
Անշուշտ, բոլորը դիտել են «Մատանիների տիրակալը» եռապատումի երեք կինոնկարները՝ «Մատանու եղբայրությունը», «Երկու ամրոց» և «Արքայի վերադարձը»: Կինոեռապատումը բարձր գնահատվեց քննադատների կողմից և բազմաթիվ մրցանակներ ստացավ, այդ թվում՝ 17 «[[Օսկար]]»: Բացի այդ, եռապատումը կինոյի պատմության մեջ դարձավ ամենաշահավետ կինոնախագծերից մեկը: Երեք ֆիլմի վրա ծախսվել է 280 միլիոն դոլար, իսկ եկամուտները կազմել են մոտ 3 միլիարդ դոլար: Իսկ «Արքայի վերադարձը» ֆիլմը մտավ կինոյի պատմության մեջ որպես ամենաշահավետ 5 ֆիլմերից մեկը «[[Ավատար]]», «[[Տիտանիկ]]», «Հարրի Պոտերը և մահվան պարգևները (մաս 2)», «Տրանսֆորմերներ 3» ֆիլմերից հետո:
Բայց, հավանաբար, շատերը չգիտեն, որ այդ երեք կինոնկարները նկարահանվել են անգլիացի գրող, անգլոսաքսոնական լեզվի և գրականության օքսֆորդյան պրոֆեսոր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ, հեքիաթային, էպիկական և հերոսական ասքի հիման վրա: Այդ ժանրը անգլերենում անվանում են «ֆենթեզի», որի իսկական համարժեք բառը հայերենում չկա: Իհարկե, Թոլքինից առաջ էլ գրվել են այդ ժանրի ստեղծագործություններ, որոնցից կարելի է նշել [[Ռոբերտ Հովարդ]]ի «[[Կոնան]]», [[Էդգար Բերրոուզ]]ի «[[Տարզան]]» և այլ գրքեր, բայց ժանրը զարգացավ և հանրահայտ դարձավ շնորհիվ վիպասքի թողած հսկայական ազդեցության: Դյուցազներգությունը լույս է տեսել 1954-1955 թվականներին: 1968 թվականին անգլիախոս աշխարհում այն կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ, իսկ այժմ, երբ վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով, ընթերցողների թիվը անկասկած անցել է մի քանի 100 միլիոնից: Իսկ 2003 թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»: Վստահ կարելի է ասել, որ «Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերեն լեզվով գրված ամենահանրաճանաչ գիրքն է, իսկ Ջոն Թոլքինը՝ ժամանակակից ֆենթեզի գրականության «հայրը»:
Ուղղակի ապշեցուցիչ է, նույնիսկ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է մեկ մարդ հնարել մի ամբողջ աշխարհ՝ [[Միջերկիր]]ը, իր ժողովուրդներով, աստվածներով, աշխարհագրությամբ, բուսական և կենդանական աշխարհով, որը միանգամայն իրական է թվում: Հնարել մի քանի հազարամյակի պատմությամբ երկրներ, ստեղծել արհեստական լեզուներ այդ երկրների ժողովուրդների համար, բազում կերպարներ: Բավական է ասել, որ 1983-1996 թվականներին նրա որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի ջանքերով և խմբագրությամբ լույս է տեսել «Միջերկրի պատմությունը» 12 հատորանոց մատենաշարը: Իհարկե, այդ ամենի հետևում համարյա 40 տարվա քրտնաջան աշխատանք է թաքնված: «Մատանիների տիրակալը» Թոլքինը մտահղացել է դեռևս ուսանողական տարիներին, երբ սովորում էր Օքսֆորդի համալսարանում: Լինելով փայլուն լեզվաբան, բանասեր, գրականագետ (նա հանդիսանում է տասներեք հատորանոց «Անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանի» համահեղինակներից մեկը)՝ նա անընդհատ փորձում էր գտնել Ուելսի լեգենդները, իռլանդական և իսլանդական սագաները, սկանդինավյան դիցաբանությունը, Արթուր թագավորի և Կլոր Սեղանի ասպետների մասին ասքերը, գերմանական «[[Նիբելունգների երգը]]» էպոսը միավորող նախահիմքերը: Հենց այդ ժամանակ էլ դրվեց վիպասքի հիմքը: Սկզբից այն կոչվում էր «Սիլմարիլիոն», որը, սակայն, լույս տեսավ միայն հեղինակի մահից հետո:
Սկզբից լույս տեսավ «Հոբիտ» գիրքը, որը ուղղակի հեքիաթ էր՝ նախատեսված պրոֆեսոր Թոլքինի երեխաների համար, բայց այնտեղ արդեն ուրվագծվում է վիպասքի նախապատմությունը: «Հոբիտում» իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 60-80 տարի առաջ: «Հոբիտը» լույս տեսավ 1937 թվականին, իսկ «Մատանիների տիրակալը»՝ 1954-1955 թվականներին և միանգամից հսկայական հաջողություն ունեցավ ընթերցողի մոտ: Ճիշտ է, անգլոամերիկյան քննադատությունը մի տասը տարի տատանվում էր, բայց արդեն պարզ էր, որ գրքի հաջողությունը անցողիկ երևույթ չէ, և այն դեռ շատ սերունդներ կկարդան:
Իսկ 1960-ական թվականներին ԱՄՆ-ում «Մատանիների տիրակալի» իսկական «բում» սկսվեց: Երիտասարդությունը, որը հրապուրված էր ազատության և խաղաղության գաղափարներով, Թոլքինի մեջ տեսավ իր կուռքին և դաշնակցին: Ինքը՝ հեղինակը, այնքան էլ գոհ չէր այդ պաշտամունքից, չնայած խոստովանում էր, որ այդպիսի հաջողությունը իրեն դուր է գալիս: Նա նույնիսկ ստիպված էր փոխել հեռախոսի համարը, որովհետև երկրպագուները արդեն անտանելի էին դառնում իրենց զանգերով:
Թոլքինի կենսուրախ ու մաքուր, խստաբարո գիրքը չարի և բարու հավերժական պայքարի մասին է: Նրա հիմնական գաղափարը բարու հաղթանակն է, որի համար հերոսները պատրաստ են զոհաբերել անգամ կյանքը:
Թոլքինը ունի բազմաթիվ հետևորդներ: Նրա ընկերն ու բարեկամն էր [[Քլայվ Ստեյփլզ Լյուիս]]ը՝ «[[Նարնիայի քրոնիկներ]]ի» հեղինակը, «ֆենթեզի» ժանրի հիմնադիրներից մեկը: Նրա և Թոլքինի ստեղծագործությունները փոխադարձ ազդեցություն են ունեցել միմյանց վրա: Ամբողջ աշխարհում բազմաթիվ հեղինակներ խոստովանում են Թոլքինի ուղղակի ազդեցությունը իրենց ստեղծագործության վրա: Նրանցից կարելի է նշել [[Ջոան Ռոուլինգ]]ին՝ «[[Հարրի Պոտեր]]ի» հեղինակին և սանկտ-պետերբուրգցի գրող, մեր հայրենակից [[Նիկ Պերումով]]ին (Փիրումյան), որի վեպերում իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 300 տարի անց:
Թոլքինի ստեղծագործությությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, նրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ: Թոլքիենի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով անվանել են իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ: Լույս են տեսնում ամսագրեր: Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները: Գրականագիտության մեջ ստեղծվել է թոլքինագիտության ճյուղը:
«Մատանիների տիրակալի» նկատմամբ նոր հետաքրքրություն բռնկվեց [[Պիտեր Ջեքսոն]]ի կինոեռապատումի նկարահանումից հետո: [[Նոր Զելանդիա]]յում, որտեղ նկարահանվել է «Մատանիների տիրակալը», իշխանությունների կողմից պահպանվում են նկարահանման վայրերը: Դրանք հրապուրում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Օրինակ՝ նրանց ցույց են տալիս Բիլբոյի «բույնը»: Իսկ այժմ, կրկին Նոր Զելանդիայում, ըստ «Հոբիտի», նկարահանվում են 3 ֆիլմ, որոնցից առաջինը դուրս է եկել 2012թ., երկրորդը՝ 2013թ., իսկ երրորդը՝ 2014 թվականին:
Հայերեն լույս են տեսել «Հոբիտ» և «Մատանիների տիրակալի» առաջին մասը՝ «Պահապանները» անունով: Հետաքրքիր փաստերի թվում նշենք նաև, որ [[Ուկրաինա]]յում 1998 թվականին «Մատանիների տիրակալի» մոտիվներով նկարահանվել է հեռուստասերիալ, որտեղ Գորլումի դերում խաղացել է հայտնի դերասան [[Ռաֆայել Քոթանջյան]]ը, իսկ Ջեքսոնի ֆիլմերում նույն դերի համակարգչային կերպարի համար օգտագործվել է անգլիահայ դերասան Էնդի Սերքիսի շարժումներն ու ձայնը:
== Ստեղծագորությունները ==
* 1937 - «[[Հոբիտ կամ գնալն ու գալը]]» / The Hobbit or There and Back Again
Տող 9 ⟶ 23՝
* 1953 - «Բեոհթհելմի որդի Բեորթնոթի վերադարձը» / The Homecoming of Beorhtnoth Beorhthelm’s Son (պիես)
* 1954 - 1955 - «[[Մատանիների տիրակալը]]» / The Lord of the Rings
* 1954 - «Մատանու պահապաններըեղբայրությունը» / The Fellowship of the Ring,
* 1954 - «Երկու ամրոց» / The Two Towers,
* 1955 - «Արքայի վերադարձը» / The Return of the King,
Տող 18 ⟶ 32՝
* 1997 - «Ռովերանդոմ» / The Roverandom (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ).
* 2007 - «Հուրինի որդիները» / The Children of Húrin (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ).
 
== Գրականություն ==
1. Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին «Հոբիտ» - Երևան, «Սովետական գրող» , 1984
2. Ջ.Ռ.Ռ. Թոլքիեն «Պահապանները» - Երևան, «Արևիկ» , 1989
 
== Աղբյուրներ ==
Ջ.Ռ.Ռ. Թոլքիեն «Պահապանները» - Երևան, «Արևիկ» , 1989
 
 
 
{{DEFAULTSORT:Թոլքին, Ջ. Ռ. Ռ.}}
Տող 24 ⟶ 48՝
[[Կատեգորիա:Անգլիացի արձակագիրներ]]
[[Կատեգորիա:1892 ծնունդներ]]
 
 
[[Կատեգորիա:Հունվարի 3 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1973 մահեր]]
[[Կատեգորիա:Սեպտեմբերի 2 մահեր]]
[[Կատեգորիա:Լեզու ստեղծողներ]]
 
 
{{bio-stub}}