«Լևոն Տեր-Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
== Կենսագրություն ==
 
[[Պատկեր:Levon.jpg]]Ծնվել է 1887թ. Բաշգյառնի գյուղում (այժմ Գառնի): Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հայոց Հոգևոր ճեմարանում: Անդամակցել Է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: 1909-1911թ.թ. Պարսկական հեղափոխության ժամանակ Նիկոլ Դումանի խմբում մասնակցել է Թավրիզի պաշտպանությանը: Թավրիզից անցել է Սալմաստ, ապա Վան և հետո Բայազետ: 1914թ. մասնակցել է Դրոյի կողմից կամավորական գումարտակ կազմակերպելու գործին, նրա կազմում հանդիսացել է վաշտի հրամանատար, հետագայում դարձել խմբապետ Յապոնի օգնականը, անցել Արևմտյան Հայաստան և կռվել մեր դարավոր թշնամու դեմ: Ունենալով առաջադեմ հայացքներ, զբաղվել է հասարակական քաղաքական գործունեությամբ, եղել է գլավա, հեծյալ հարյուրակի հրամանատար (հարյուրապետ): Որպես հեծյալ զորախմբի հրամանատար տարբեր տարիների մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել 1916-1917թթ. հայերի ինքնապաշտպանական գործողություններին, 1918թ. Բաշ-Ապարանի ճակատամարտին: Լինելով ազգային ազատագրական պայքարի նվիրյալ`աչքի է ընկել առանձնահատուկ խիզախությամբ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենիքի Փրկության Կոմիտեի ստեղծմանը, 1921թ. Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը: 1921թ. Փետրվարի 18-ին նա իր հարյուրակով հարձակվել Երևանի բերդի վրա և ազատել զինակիցներին: Ապստամբության պարտությունից հետո նահանջել է Զանգեզուր, այնուհետև անցել Իրան, որտեղ նրան ձերբակալում են: 1922թ. փախնում է բանտից, վերադառնում Հայաստան: 1922թ. Օգոստոսի 24-ին Հայաստանի ՉԿ-ի կոլեգիայի կողմից, հակասովետական գործունեություն ծավալելու համար, ազատազրկվել է հինգ տարով և ուղարկվել համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է երեք տարի: Հետագայում` ԳՔՎ(ГПУ)-ի կողմից 1930թ. ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, որը սովետական ժամանակաշրջանում ծառայել է որպես քաղաքական բանտ: ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ, որպես ընդհատակյա հակահեղափոխական դաշնակցական կազմակերպության անդամ, դատապարտվել է բարձրագույն պատժի` գնդակահարության: Կնոջը` Արփենիկ Մելիքսեթյանին, իր երեխաների` Հերիքնազի, Մաքսիմի, Հռիփսիկի, Կալիպսեի հետ միասին ԽՍՀՄ ՊԱՄ-ին կից հատուկ խորհրդակցության 1949թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ, որպես դաշնակի ընտանիքի անդամների, արտաքսել են Ալթայի երկրամաս:
 
{{bio-stub}}