«Բողոքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Բողոքականության պատմություն ==
== Բարեփոխում ==
Դասականին է պատկանում 16-18-րդ դարերի սկզբին ձևավորված աստվածաբանությունը, որի ընթացքում բացահայտվել էին հիմնական գաղափարներն ու ձևավորվել էր [[Ռեֆորմացիա]]յի դոգմատիկ ու փորձնական [[աստվածաբանություն]]ները<ref name=autogenerated20130722-1 />:
 
Դասական աստվածաբանությունը կազմում է բողոքականության ինքնատիպ մի «ուղղափառություն» ու իր մեջ ներառում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը<ref>[http://slovari.yandex.ua/~книги/Реформация%20и%20протестантизм/Теология%20протестантская/?ncrnd=3646 Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с]</ref>:
 
Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է [[Quinque sola]] սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ ''միայն''»: Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին ''Quinque sola'' դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը:
 
# Աստվածաշունչը հանդիսանում է Աստծով ներշնչված ու Աստծո միակ ճշմարիտ խոսքը փոխանցող, քրիստոնեական ուսմունքի միակ աղբյուրը՝ պարզ ու ինքնամեկնաբանելի:
# Ներում հնարավոր է ստանալ միայն հավատքով՝ անկախ բարի գործերից ու արարքներից:
# Փրկությունը Աստծո շնորհն է, անարժան գթություն ու պարգև Աստծո կողմից՝ հանուն [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]], այլ ոչ ինչ-որ բան, ինչին արժանացել է մեղսագործը:
# Քրիստոսը Աստծո ու մարդու միջև միակ միջնորդն է, փրկությունը հնարավոր է միայն Նրան հավատալու միջոցով:
# Մարդը պետք է երկրպագի և պաշտի միայն Աստծուն, քանզի փրկությունը շնորհվում է միայն և միայն Նրա կամքի ու արարքների միջոցով՝ ոչ միայն խաչի վրա Հիսուսի Քավության միջոցով, այլև Քավության հավատքի շնորհը, որը ստեղծվել է [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] հավատացյալների սրտերում:
# Յուրաքանչյուր հավատացյալ սկզբունքորեն իրավունք ունի վերլուծել ու մեկնաբանել Աստծո խոսքը:
 
Բողոքականության դասական աստվածաբանությունը շարադրված է Ռեֆորմացիայի հետևյալ դավանաբանական փաստաթղթերում՝ [[1563]] թվականին [[Գեյդելբերգյան Վարդապետություն]] ([[Գերմանիա]]), [[1580]] թվականին [[Գիրք Համաձայնության]] (Գերմանիա), [[1618]]-[[1619]] թվականներին [[Դորդրեխտյան սինոդի կանոններ]] ([[Դորդրեխտ]], [[Նիդերլանդներ]]), [[1643]]-[[1649]] թվականներ [[Հավատքի վեսթմինստերյան խոստովանություն]] ([[Վեսթինիստերյան աբբայութթյուն]], [[Լոնդոն]], [[Մեծ Բրիտանիա]]):
 
Բողոքական աստվածաբանության հիմնադիրներն են [[Մարտին Լյութեր]]ը, [[Ժան Կալվին]]ը, Ու. Ցվինգլին, Ֆ. Մելանհտոն:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}