«Պրոկոպիոս Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Պրոկոպիոս Կեսարացի''' ([[հունարեն]]` Προκόπιος ὁ Καισαρεύς, ծննդյան և մահվան ստույգ թվականները հայտնի չեն, 490 և 507 թթ միջև— 562թ. հետո)', VI-րդ դարի բյուզանդական պատմիչ, գրել է [[Հուստինիանոս I]] կայսեր կառավարման պատմությունը: Եղել է հույն նշանավոր զորավար Բելիսարիոսի քարտուղարը և նրա հետ անմիջականորեն մասնակցելով պարսիկների, վադալների, օստգոթերի դեմ մղած կայսրության պատերազմներին, 551թ. շարադրել է «Պատերազմների մասին» աշխատությունը (8 գիրք): Խիստ կարևոր տեղեկություններ է հաղորդում մինչ-հուստինիանոսյան ժամանակաշրջանի հայ-բյուզանդական հարաբերությունների, Հուստինիանոս կայսեր մղած պատերազմներին հայերի մասնակցության, հայ անվանի զորավարների, բյուզանդական տիրապետության դեմ հայերի ապստամբությունների մասին: Իր Կառուցումների մասին գրքում մանրամասն նկարագրել է կայսեր շինարարական լայն աշխատանքները, այդ կապակցությամբ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Բյուզանդական Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակի, քաղաքների, բերդերի և եկեղեցիների կառուցումների մասին:
 
Պրոկոպիոսն օգտվել է բանավոր և գրավոր բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում մեզ անհայտ հեղինակի «Հայոց պատմություն»-ից, բայց իր նկարագրած պատմական դեպքերի ժամանակակիցն է, ականատեսն ու մասնակիցն է: Նա աղբյուրները քննադատաբար օգտագործող, շարադրվող իրադարձությունները վերլուծող և իր սեփական կարծիքը հայտնող հեղինակ է: