«Կենսաֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Նրա ուղղությունը որոշվում է ուսումնասիրվող օբյեկտով, կիրառման բնագավառով կամ գիտության որևէ ճյուղին մոտ լինելով, օրինակ՝ միկրոօրգանիզմների կենսաֆիզիկան, բուսերի կամ կենդանիների, բժշկական, տեսական, կիրառական, ռադիացիոն կենսաֆիզիկան։
== Կենսաֆիզիկական հետազոտություններ ==
Կենսաֆիզիկական բնույթի առանձին հետազոտություններով զբաղվել են դեռ ևս [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երում, երբ սկսեցին փորձել ֆիզիկայում, քիմիայում ստեղծված հասկացությունները կիրառել կենսաբանական երևույթների վերլուծման համար (Ռ. Դեկարտ, Զ. Բորելի, Տ. Տունգ, Լ. էյլեր, Մ. Լոմոնոսով և ուրիշներ)։ Լուիջի Գալվանիի, Հ. Հելմհոլցի, է. Դյուբուա-Ռեյմոնի, Դ. Բերնշտեյնի, Վ. Ներնստի աշխա տանքների շնորհիվ, [[19-րդ]]-րդ դարի վերջում և [[20-րդ]] -րդ դարի սկզբում կենսաֆիզիկան վերջնականապես ձևավորվեց որպես գիտություն։ Դրան մեծապես նպաստեցին ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեթոդների կատարելագործումն ու կիրառումը կենսաբանության մեջ (էլեկտրոնային միկրոսկոպ, սպեկտրային անալիզ, ուլտրացենտրիֆուգման մեթոդ ևն)։ Կենսաֆիզիկաով սկսեցին զբաղվել ֆիզիկոսները, քիմիկոսները և այլ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները։
 
== Պատմություն ==
[[19-րդ]] դարի վերջում, [[Ռուսաստան]]ում կենսաֆիզիկաի զարգացմանը նպաստեցին Կ. Տիմիրյազևի, Ի.Սեչենովի, Ա. Աամոյլովի, Պ. Լազարևի, Ն. Կոլցովի հետազոտությունները։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԽՍՀՄ-ում կենսաֆիզիկաի զարգացման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ։ [[1919]] թվականին Պ. Լազարևը [[Մոսկվա]]յում հիմնադրեց կենսաբանական ֆիզիկայի ինստիտուտը։ [[Համաշխարհային երկրորդ պատերազ]]-մից հետո կենսաֆիզիկան սկսեց բուռն կերպով զարգանալ։ Կենսաֆիզիկական կենտրոններ սկսեցին կազմավորվել ինչպես ակադեմիայի հաստատություններում, այնպես էլ բուհերում։ Մոլեկուլային կենսաֆիզիկան ուսումնասիրում է կենսաբանական երևույթները ատոմների և մոլեկուլների, իոնների ու ռադիկալների փոխազդեցության տեսանկյունով և սերտորեն կապված է կենսաքիմիայի, գենեաիկայի, բջջաբանության, մոլեկուլային կենսաբանության հետ։ [[ԽՍՀՄ]]-ում կենսաֆիզիկայի կարևորագույն հարցերի պարզաբանմամբ զբաղվում են բազմաթիվ գիտահետազոտական հիմնարկություններում, մասամբ ԽՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի, ԽՍՀՄ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինսիտուտներում։