«Սոդալիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սոդալիտ''', ալյումասիլիկատների խմբի միներալ։ Քիմիական բանաձևը Na<sub>8</sub>(AlSiO<sub>4</sub>)<sub>6</sub>Cl<sub>2</sub>։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, ունի տարբեր երանգներ, հաճախ՝ կապույտ։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300-2500 կգ/մ³։ Հանդիպում է Կոլայի թերակղզում, [[Ուրալ]]ում, [[Ուկրաինա]]յում։ Սոդալիտի խումբ, միներալներ սիլիկատների կարգից, սnդալիտ՝ Na<sub>8</sub>(AlSiO<sub>4</sub>)<sub>6</sub>Cl<sub>2</sub>, նոզեան՝ Na<sub>8</sub>(AlSiO<sub>4</sub>)<sub>6</sub>SO<sub>4</sub>, հայուին՝ NaCa(AlSiO<sub>4</sub>)<sub>6</sub>(SO<sub>4</sub>)<sub>2</sub>, լազուրիտ Na<sub>2</sub>Ca<sub>2</sub>(AlSiO<sub>4</sub>)(S0<sub>4</sub>)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Առաջացնում են ռոմբոդոդեկաէդրիկ (սոդալիտ, լազուրիտ) և օքտաէդրիկ (հայուին) բյուրեղներ։ Սովորաբար հանդիպում են ապարներում տձե հատիկներով։ Կարծրությունը՝ 5,5-6, խտությունը՝ 2300 կգ/մ³, լազուրիտ-2500 կգ/մ³։ Գույնը՝ կապույտ, երկնագույն, դեղին, կանաչավուն, սպիտակ կամ մոխրագույն։ Մի քանի [[միներալ]]ներ (սոդալիտ, նոզեան, հայուին) [[ապար]] կազմող միներալներ են նեֆելինային սիենիտներում, ֆոնոլիտներում են։ Հայուինը հանդիպում է [[Մերձբայկալ]]ում ([[ԽՍՀՄ]]), արտասահմանում՝և [[Վեզուվ]]ի շրջակայքում։ Սոդալիտի և լազուրիտի կապույտ տարբերակները թանկարժեք քարեր են։ Սինթետիկ միներալներն օգտագործվում են ռադիոէլեկտրոնիկայում և հեռուստատեսության մեջ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Միներալներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոդալիտ» էջից