«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Արյան խումբ''', [[Արյուն|արյան]] ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային [[հակածիններ]] կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի: Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է [[սաղմնային զարգացում|սաղմնային զարգացման]] վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում: Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների ([[էրիթրոցիտներ]]) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում [[արյան շիճուկ]]ում պարունակվող α և β իզոհակամարմինները: Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում ([[հեմագլուտինացում]]): Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի:
== Պատմություն ==
[[File:Karl Landsteiner, 1920s..jpg|thumb|upright|[[Կարլ Լանդշտայներ]]]]
Արյան խմբի մասին ուսմունքն առաջացել է 19-րդ դարի վերջերին: Այն ընդհանուր իմունաբանության կարևոր բաժիններից է, արյան փոխներարկման հիմքը և լայնորեն կիրառվում է [[արյունաբանություն|արյունաբանության]], [[վիրաբուժություն|վիրաբուժության]], [[մանկաբարձություն|մանկաբարձության]], [[գինեկոլոգիա|գինեկոլոգիայի]], դատական բժշկության, ինչպես նաև [[մարդաբանություն|մարդաբանության]] ու մարդու [[գենետիկա|գենետիկայի]] բնագավառներում:
 
== Հակածին-հակամարմին փոխազդեցություն==
[[Պատկեր:NeutrophilerAktion.png|thumb|upright|Ֆագոցիտոզ]]