«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
== Զարգացում ==
[[Image:Blood Compatibility.svg|right|230px|thumb|Արյան կարմիր գնդիկների համատաղելիության աղյուսակ]]
Մարդու արյան կարմիր մարմնիկներում իզոհակածինները հայտնաբերվում են ներարգանդային կյանքի 2-րդ ամսում և նրանց քանակությունն առավելագույնի է հասնում 3 տարեկանում, որից հետո պահպանվում են հաստատուն մակարդակի վրա և աստիճանաբար նվազում ծերանալիս: Կարևոր է նշել, որ մարդու առանձնահատուկ անհատականությունը որոշող արյան իզոհակածինների հավաքակազմը, անկախ կրած հիվանդություններից, ինչպես նաև օրգանիզմի վրա ֆիզքիմիական գործոնների ներգործությունից, չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում: Կարող է փոխվել իզոհակամարմինների միայն քանակը, որակապես դրանց կազմությունն անփոփոխ է մնում:
 
ABO համակարգի հակածինների հանդեպ իզոհակամարմիններ առաջանում են ծնվելուց հետո առաջին ամիսներին և առավելագույն քանակության հասնում 5-10 տարեկանում, այդ մակարդակի վրա պահպանվում երկար ժամանակ և աստիճանաբար նվազում ծերանալիս:
 
== Անհամատեղելի հակածիններ ==
Բնականոն պայմաններում մարդու արյան մեջ առկա իզոհակամարմիններից բացի, հայտնաբերվում են նաև անհամատեղելի (խմբային առումով) հակածիններ, որոնք ի հայտ են գալիս անհամատեղելի արյուն (ինչպես ամբողջական, այնպես էլ դրա առանձին բաղադրամասեր) փոխներարկելիս, հղիության շրջանում (երբ պտղի արյունը անհամատեղելի է մոր արյան հետ), մարդու A և B խմբային իզոհակածինների նման քիմիական կառուցվածք ունեցող կենդանական ծագման նյութեր ներարկելիս, ինչպես նաև բուժկանխարգելիչ նպատակով որոշ շիճուկներ ու վակցինաներ կիրառելիս: Իզոհակածիններին նման նյութեր հայտնաբերվում են որոշ տեսակի բակտերիաներում, հետևաբար որոշ վարակներ կարող են խթանել իմանային հակամարմինների առաջացումը: