«Վիկտոր Վասնեցով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Աշխատանքային գործունեությունը ==
[[1870]]-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», [[1876]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]])։ [[1880]]-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուսական բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ («Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամարտից հետո» [[1880]], «Ալյոնուշկա» [[1881]], Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» [[1881]]-[[1998]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]]) «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա» [[1889]], «Դյուցազուններ» [[1881]]-[[1898]], «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» ([[1897]], բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական, բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Չյունանուշիկը» հեքիաթպիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, [[1882]]) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական [[Մոսկվա]]յում, Մամոնտովի մասնավոր օպերայում, [[1886]] թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։
 
[[1883]]-[[1985]] թվականներին [[Մոսկվայի պատմության թանգարան|Մոսկվայի պատմության թանգարանի]] համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, [[1885]]-[[1996]] թվականներին՝ [[Կիև]]ի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», [[1878]], «Իվան Պետրով», [[1883]], երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։