«Ինտերվալ (ձայնագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ինտերվալ''' ([[լատ]]. intervallum - միջոց, տարածություն), [[ձայնագիտություն|ձայնագիտության]] առումով՝ երկու [[հնչյուն]]ի բարձրությունների հարաբերակցությունը, որ բնութագրվում է նրանց [[Տատանումներ|տատանումներ]]ի [[հաճախականություն]]ների հարաբերությամբ (ինտերվալային գործակից):։ [[Երաժշտություն|Երաժշտության]] մեջ՝ հնչյունաշարի որևէ երկու աստիճանի հարաբերակցությունը. բնութագրվում է նրանց միջև ընկած աստիճանների թվով և տոների քանակով:քանակով։ Ինտերվալը երաժշտության կարևորագույն արտահայտչական տարրն է:է։ Հաջորդաբար հնչող աստիճանների ինտերվալը մեղեդիական է, միաժամանակ հնչող աստիճանների ինտերվալը՝ հարմոնիկ:հարմոնիկ։ Մեղեդիական ինտերվալի արտահայտության համար որոշիչը հնչյունների (աստիճանների) հեռացվածությունն է և սրանց հաջորդման ուղղությունը (վերընթաց, վարընթաց, նույն հորիզոնի վրա):։ Հարմոնիկ ինտերվալը հանդես է գալիս որպես ինքնուրույն հնչյունային միասնություն (երկհնչյուն) կամ մտնում է [[ակորդ]]ի կազմության մեջ:մեջ։ Հարմոնիկ ինտերվալի արտահայտչության համար էական է հնչյունների զուգորդման բարդության և նրանց միաձուլվածության մակարդակը:մակարդակը։ Ինտերվալների արտահայտչական էությունը լիովին բացահայտվում է երաժշտական կոնտեքստում, երբ նրանք հանդես են գալիս լադի որոշակի աստիճանների միջև, մետրա-ռիթմական և այլ որոշակի պայմաններում:պայմաններում։ Ինտերվալներն անվանում են լատիներեն դասական թվականներով, ավելացնելով տոների քանակը նշող՝ մաքուր, մեծ, փոքր և այլ բացահայտիչներ:բացահայտիչներ։ Օգտագործելով քրոմատիկ հնչյունաշարի աստիճանները՝ դիատոնիկ ինտերվալից ստանում են քրոմատիկ (կամ՝ ձևափոխված) ինտերվալ, որում պահպանվում է համապատասխան դիատոնիկ ինտերվալի աստիճանային կազմը, բայց փոխվում է տոների քանակը և ինտերվալի արտահայտչական բնույթը:բնույթը։ Ամեն մի քրոմատիկ ինտերվալ էնհարմոնիկորեն հավասար է որևէ դիատոնիկ ինտերվալի:ինտերվալի։ Անհավասարաչափ տեմպերացված համակարգերում ինտերվալներն ունենում են 12 աստիճանանոց հավասարաչափ տեմպերացված հնչյունաշարի նույնանուն ինտերվալներից նրանց զանազանող երկրորդային հատկանիշներ, որոնք նրանց լրացուցիչ արտահայտչական երանգ են տալիս:տալիս։ Այդպես է հայ ժողովրդական երաժշտության հնչյունաշարում, որտեղ, օրինակ, մեծ սեկունդաներն ունեն նաև իրենց նեղ (մեղեդիական առումով՝ փափուկ հնչող), իսկ փոքր սեկունդաները՝ իրենց լայն (մեղեդիական առումով՝ կոշտ հնչող) տարատեսակները:տարատեսակները։ Ինտերվալների տեսությունը կազմում է ձայնագիտության հիմնական բաժիններից մեկը, իսկ երաժշտագիտության մեջ հիմք է ծառայում [[լադ]]ի, մելոդիկայի, [[հարմոնիա]]յի և պոլիֆոնիայի [[ուսմունք]]ների համար:համար։
 
{{ՀՍՀ}}