«Լենինգրադի շրջափակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լենինգրադի շրջափակում''', [[Հայրենական Մեծ Պատերազմ]]ի ժամանակ [[Լենինգրադ]] քաղաքի (ներկայումս` [[Սանկտ Պետերբուրգ]]) ռազմական շրջափակում գերմանական, ֆիննական<ref>Атлас Офицера. Генеральный штаб вооруженных сил ССР. М., Военно-топографическое управление,- 1947. Листы 194, 196</ref> և իսպանական Երկնագույն դիվիզիայի զինված ուժերի կողմից, նաև կամավորականների (Հյուսիսային Աֆրիկայից, Եվրոպայից և Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերի) կողմից:կողմից։ Տևել է [[1941]] թվականի [[սեպտեմբերի 8]]-ից մինչև [[1944]] թ. [[հունվարի 27]]-ը (շրջափակման օղակը ճեղքվել է 1943 թ. հունվարի 18-ին) ` 872 օր<ref>{{գիրք|հեղինակ=Մանակով Ն. Ա.|վերնագիր=В кольце блокады: хозяйство и быт осажденного Ленинграда|հրատարակչություն=Лениздат|թվական=1961|մեջբերվող էջեր=34|վայր=Լենինգրադ|էջերի թիվ=215}}</ref>:
 
== Պատմություն ==
=== Զինված ուժերի քանակ ===
Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ զինված ուժերի և քաղաքի բնակչության ռազմական գործողությունները գերմանա-ֆաշիստական և ֆիննական զորքերի դեմ սկսվել է 1941 թվականի հուլիսի 10-ից մինչև 1944 թվականի օգոստոսի 10-ը: Հարձակման սկզբին Լենինգրադի ուղղությամբ գերմանական և ֆիննական հրամանատարությունը կենտրոնացրել էր 38 դիվիզիա, 1 հեծյալ և 2 հետևակային բրիգադներ՝ հզոր ավիացիայի աջակցությամբ: Գերմանա-ֆաշիստական զորքերին դիմադրում էին հյուսիսային ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ լեյտենանտ Մ. Պոպով) և հյուսիս-արևելյան ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ-մայոր Պ. Սոբեննիկով) զորքերը (39 դիվիզիա, 2 բրիգադ): Հարավ-արևմտյան մատույցների պաշտպանությունն ավելի ուժեղացնելու նպատակով ստեղծվեց Լուգայի օպերատիվ խումբ, որի կազմից ռազմաճակատ մեկնեցին 2 հրաձգային դիվիզիա, ժողովրդական աշխարհազորի 1 դիվիզիա և այլ զորամասեր:
 
=== Շրջափակում ===
Քաղաքը և նրա մատույցներն օղակվեցին պաշտպանական հզոր ամրություններով: Լենինգրադի աշխատավորներից կազմվեցին և ռազմաճակատ ուղարկվեցին աշխարհազորային 10 դիվիզիա, տասնյակ պարտիզանական ջոկատներ: Քաղաքից էվակուացվեցին երեխաներն ու ծերերը, գործարանների ու ֆաբրիկաների սարքավորումների մի մասը, մշակութային արժեքները: Հուլիսի 10-ից սկսվեց Լենինգրադի հեռավոր և մոտակա մատույցների պաշտպանությունը, որը տևեց մինչև 1941 թ.-ի սեպտեմբերի վերջը, երբ թշնամին ցամաքից շրջապատեց քաղաքը: Անցնելով հարձակման, գերմանական զորքերը կարճ ժամանակամիջոցում դուրս եկան Նարվա, Լուգա և Մշագա գետերի սահմանագիծը և լրիվ շրջափակման նպատակով հարձակումը զարգացրին Տիխվինի ուղղությամբ: Սկսվեց քաղաքի հրետանային և օդային սիստեմատիկ ռմբակոծությունը: Սեպտեմբերի 28-ին կանգնեցվեց թշնամու զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ, և այն գրոհով վերցնելու անհաջող փորձերից հետո, գերմանական հրամանատարությունը որոշեց երկարատև պաշարման միջոցով կոտրել նրա պաշտպանների դիմադրությունը:
 
Քաղաքի հետ կապը իրականացվում Էր Լադոգայի վրայով նոյեմբերի 16-ին բացված այսպես կոչված «կյանքի ճանապարհով»:։ Լենինգրադի վիճակը գնալով ծանրանում էր, հումքի պաշարները շատ սահմանափակ Էին, մթերքն ու վառելիքը սպառվում Էր:Էր։ Նոյեմբերի 20-ից հացի օրապահիկը 125—250 գ Էր:Էր։ Սկսվեց սովը, որից մահացան 632 253 մարդ<ref>Сведения городской комиссии по установлению и расследованию злодеяний немецко-фашистских захватчиков и их сообщников о числе погибшего в Ленинграде населения ЦГА СПб, Ф.8357. Оп.6. Д. 1108 Л. 46-47</ref>:։ Պաշարումը ճեղքելու բազմաթիվ փորձերը (1942 թ.) հաջողություն չունեցան:չունեցան։ 1943 թ.-ի հունվարի 12-30-ը Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների զորքերը, հեռավոր գործողության ավիացիայի աջակցությամբ, Բալթիական նավատորմի նավաստիների հետ, Շլիսելբուրգի և Սինյավինի շրջանում ճեղքեցին պաշարման օղակը և վերականգնեցին ցամաքային կապը Լենինգրադի հետ, որը մասամբ թեթևացրեց քաղաքի վիճակը:վիճակը։ Խորհրդային զինված ուժերի 1943-44 թթ. հաջողությունները նպաստավոր պայմաններ ստեղծեցին՝ ձեռնարկելու հարձակողական օպերացիա և վերացնել ու Լենինգրադի շրջափակումը: շրջափակումը։
 
ԽՍՀՄ հրամանատարությունը հարձակումն իրականացրեց Լենինգրադյան ռազմաճակատի 2-րդ հարվածային, 42-րդ և 67-րդ բանակների, Վոլխովյան ռազմաճակատի 59-րդ, 8-րդ և 54-րդ բանակների և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատի 1-ին հարվածային և 22-րդ բանակների ու Բալթիական նավատորմի ուժերով՝ ներգրավելով հեռավոր գործողության ավիացիա, պարտիզանական ջոկատները ու բրիգադները (ընդամենը՝ 1 241 000 զինվոր ու սպա, 21.600 թնդանոթ ու ականանետ, 1475 տանկ ու ինքնագնաց հրանոթ, 1500 ինքնաթիռ):։ Խորհրդային զորքերը 1944 թ.-ի հունվարի 14-ին անցան հակահարձակման: հակահարձակման։
 
== Ազատագրում ==
Հունվարի 27-ին քաղաքի շրջափակումն ամբողջովին վերացվեց:վերացվեց։ Ազատագրվեցին Պուշկինը, Կրասնոգվարդեյսկը, Տոսնոն, Լյուբանը, Չուդովոն, Նովոսոկոլնիկին:Նովոսոկոլնիկին։ Լենինգրադյան և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հետապնդել թշնամուն՝ քաղաքից ետ շպրտելով 220—280 կմ:կմ։ Ազատագրվեց գրեթե ամբողջ Լենինգրադյան մարզը և Կալինինի մարզի մի մասը, հունիսին՝ նաև Վիբորգն ու Պետրոզավոդսկը:Պետրոզավոդսկը։ Լենինգրադի ճակատամարտը քաղաքական և ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցավ:ունեցավ։ Այդ ճակատամարտում խորհրդային զորքերը ջախջախեցին մոտ 50 գերմանական դիվիզիա:դիվիզիա։ Խորհրդային հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների, հարյուրավոր մարդիկ՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, որոնցից հինգը (Ա. Մազուրենկո, Պ. Պոկրիշև, Վ. Ռակով, Ն. Մտեփանյան և Ն. Չելնոկով)՝ կրկնակի: կրկնակի։
 
== Կորուստներ ==
Լենինգրադի ազատազրկումը տրվեց մեծաթիվ զոհերի գնով, 332 059 զոհեր, 24 324 զոհեր ռազմական գործողություններից դուրս, 111 142 անհայտ կորածներ, 16 747 մարդ քաղաքացիական բնակչությունից զոհվել է հրետանային և օդային գրոհների հետևանքով<ref>{{գիրք|վերնագիր=Россия и СССР в войнах XX века|վայր=М.|հրատարակչություն=Олма-пресс|թվական=2001|մեջբերվող էջեր=337|էջերի թիվ=608|ISBN=5-224-01515-4|տպաքանակ =5000}}</ref>:։
 
== Հայերը Լենինգրադի ճակատամարտում ==
Լենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվում քին հայ ժողովրդի հազարավոր զավակներ:զավակներ։ Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարում էր [[Հովհաննես Իսակով]]ը:ը։ 1942 թ.-ի դեկտ. 4-ին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվեց գեներալ-մայոր Բ. Գալստյանը:Գալստյանը։ Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ կատարեցին հայ օդաչուներ [[Նելսոն Ստեփանյան]]ը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետ- րոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավատորմային նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը:Հովակիմյանը։ Խիզախությամբ աչքի ընկան հրետանու հրամանատարներ Ս. Հարությունյանը, Ս. Նարինյանը, Ա. Սարգսյանը, Դ. Բաղդասարյանը, Վ. Հարությունյանը, տանկի հրամանատար Ե. Ավետիսյանը: Ավետիսյանը։
 
Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են [[Երևան]]ի նախկին Կիրովյան շրջկոմի նախկին առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և ռոստովցի հայ Ք. Կալուգովը:Կալուգովը։ Ռազմաճակատին մեծ օգնություն կազմակերպեցին Ռ. Ոսկանյանը (ԽՍՀՍ էլեկտրաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ դոցենտ):։ Ծանր պայմաններում պետական կարևոր առաջադրանքներ էր կատարում նավատորմի ջրային տեղամասի պետ Ի. Մամյանը:Մամյանը։ Բժշկության բնագավառում աչքի ընկան Ս. Կարճիկյանը, Ա. Կյուչարյանցը:Կյուչարյանցը։ Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին էրմիտաժի դիրեկտոր, ակադեմիկոս [[Հովսեփ Օրբելի]]ն, ԽՍՀՄ ժողովդրական դերասան [[Վահրամ Փափազյան]]ը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ:ուրիշներ։
 
== Պատկերներ ==
Տող 36.
 
== Գրականություն ==
* Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8, Երևան 1970:1970։
* История Великой Отечественной войне Coвeтскoro Coю3a 1941—1945, հատոր 1-4, Մոսկվա, 1960—62;
* Կարասև Ա. Վ. Ленинградцы и годы блокады, 1941—1943, M., 1959.