«Լենինգրադի շրջափակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
Լենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվում քին հայ ժողովրդի հազարավոր զավակներ: Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարում էր [[Հովհաննես Իսակով]]ը: 1942 թ.-ի դեկտ. 4-ին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվեց գեներալ-մայոր Բ. Գալստյանը: Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ կատարեցին հայ օդաչուներ [[Նելսոն Ստեփանյան]]ը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետ- րոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավատորմային նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը: Խիզախությամբ աչքի ընկան հրետանու հրամանատարներ Ս. Հարությունյանը, Ս. Նարինյանը, Ա. Սարգսյանը, Դ. Բաղդասարյանը, Վ. Հարությունյանը, տանկի հրամանատար Ե. Ավետիսյանը:
 
Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են [[Երևան]]ի նախկին Կիրովյան շրջկոմի նախկին առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և ռոստովցի հայ Ք. Կալուգովը: Ռազմաճակատին մեծ օգնություն կազմակերպեցին Ռ. Ոսկանյանը (ԽՍՀՍ էլեկտրաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ դոցենտ): Ծանր պայմաններում պետական կարևոր առաջադրանքներ էր կատարում նավատորմի ջրային տեղամասի պետ Ի. Մամյանը: Բժշկության բնագավառում աչքի ընկան Ս. Կարճիկյանը, Ա. Կյուչարյանցը: Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին էրմիտաժի դիրեկտոր, ակադեմիկոս [[Հովսեփ Օրբելի]]ն, ԽՍՀՄ ժողովդրական դերասան [[Վահրամ Փափազյան]]ը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ:
 
== Պատկերներ ==
<gallery>
RIAN archive 907 Leningradians queueing up for water.jpg|Լենինգրադցիները ջրի հերթի մեջ
RIAN archive 5634 Antiaircrafters guarding the sky of Leningrad.jpg|քաղաքի պաշտպանական գծի զենիթային հրթիռներ
Мобилизация в Ленинграде летом 1941-го.jpg|զորահավաք Լենինգրադում, 1941 թ. ամառ
Leningrad bread ration stamp.jpg|շրջափակված անձի հացի կտրոն
Medal Leningrad USSR.jpg|Լենինգրադի ազատագրման համար շքանշան
</gallery>
 
== Ծանոթագրություններ ==