«Խոսե Սոռիլյա ի Մորալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սոռիլյա ի մորալ''' (Zorrilla у Moral) Խոսե (1817-1893), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Իսպանական խոշոր...»:
(Տարբերություն չկա)

15:02, 9 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Սոռիլյա ի մորալ (Zorrilla у Moral) Խոսե (1817-1893), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Իսպանական խոշորագույն ռոմանտիկներից։ Սկզբնական շրջանում գրել է խռովահույզ քնարական բանաստեղծություններ («Բանաստեղծություններ», համար 1-8, 1837-1840, ժողովածու), հետագայում դիմել է իսպանական միջնադարին՝ այն հակադրելով բուրժական արդիականությանը («Տրուբադուրի երգը», համար 1-3, 1840-1841, ժողովածու, «Կապիտան Մոնտոյան», 1839, «Անտառային շուշան», 1845, կրոնախրատական ավանդազրույցներ, «Գրանադա», 1852, Էպիկական պոեմ)։ Նրա դրամաները (հիմնականում ազգային, պատմահերոսական սյուժեներով) հիմնավորում են ժողովրդի ու միապետության միաբանության գաղափարը («Կոշկակարն ու թագավորը», համար 1-2, 1840-1841)։ «Դոն Իտւան Տենորիո» (մաս 1-2, 1849) դրամայում Դոն ժուանը պատկերված է որպես իդեալական սեր որոնող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։