«Բադր ալ-Ջամալի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
Բադր ալ-Ջամալին, ով ավելի շատ հայտնի էր Ամիր ալ-Ջույուշ անունով, առաջին էր և ամենահայտնին [[Ֆաթիմյաններ|Ֆաթիմյան]] շրջանում մուսուլման հայերի մեջ։ Հետաքրքիր է, որ այն դեպքում, երբ [[Արաբներ|արաբ]] պատմիչները տեղեկություններ են տալիս Բադր ալ-Ջամալիի մասին հիմնականում դրական երանգներով՝ որպես Ֆաթիմյան Եգիպտոսի պատմության վերջին դարի ամենանշանավոր ու կարևոր գործիչներից մեկը, հայ միջնադարյան պատմիչները գրեթե ոչինչ չեն հաղորդում նրա մասին։ Բադր ալ-Ջամալիի արաբ կենսագիրները սկսում են նրանից, որ նա ստրուկ կամ ծառա է եղել Տրիպոլիի ղեկավար ալ-Կադի Ջամալ ադ-Դաուլայի մոտ։ Այստեղից էլ ծագում է նրա էպիտետներից ալ-Ջամալի անունը։
 
Մյուս կողմից գրեթե ոչինչ հայտնի չէ Բադրի [[Սիրիա]]յում սկզբնական գործունեության շրջանի մասին մինչև նրա նշանակումը Ֆաթիմյան ռազմական կառավարիչ [[Սիրիա]]յում [[1063]] թվականին։ Բադր ալ-Ջամալիի մասին տեղեկություններ են հաղորդում պատմիչներ Իբն Մուասսարին, ով գրում է, որ Բադրը հայ գերի էր, ով հետագայում անուն հանեց Ամիր ալ-Ջույուշ անունով։ [[Մատթեոս Ուռհայեցի]]ն այն հազվադեպ հայ պատմիչներից է, ով տեղեկություններ է հաղորդում Բադր ալ-Ջամալիի մասին։ Ըստ Իբն Խալլիկանի՝ Բադրը Ջամալ ադ-Դաուլա Բին Ամմարի ստրուկն էր, ով հետագայում իր հմտությունների և քաջության շնորհիվ դարձավ Եգիպտոսի կառավարիչը։ Սակայն Բադր ալ-Ջամալիի կյանքի ու գործունեության մասին ամենամանրամասնմանրամասնորեն տեղեկություններ հաղորդում է հաղորդում ալ-Մագրիզին։Մաքրիզին։ ՄագրիզիիՄաքրիզիի խոսքով՝ Աբու Նաջմ Բադր ալ-Ջամալին [[հայ]] էր, Ջամալ ադ-Դաուլա Բին Ամմարի մամլուք ճորտն էր։ Այստեղից էլ ծագել է Բադրի Ջամալի անվանումը։ Բադր ալ-Ջամալիի ծննդյան համար տարբեր տարեթվեր են նշվում։ Տեսակետ կա, որ նա ծնվել է [[1010]] թվականին, իսկ ղուլամ է դարձել [[1022]] թվականին։ Սակայն Մագրիզին և Իբն Խալլիկանը նշում են, որ Բադր ալ-Ջամալին ծնվել է [[1014]] կամ [[1015]] թվականին<ref name=""> Գևորգ Մսըրլյան, Ականաւոր հայեր Եգիպտոսի մէջ : Արաբական գրաւումէն մինչեւ Չէրքէզ Մէմլուքներու իշխանութեան միջին շրջանը 640-1441 : (Քաղուած Մագրիզիէ եւ այլ նշանաւոր պատմագիրներէ), 1947։</ref>։
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|ձախից|ալ-Ազհար Մզկիթ-համալսարանը Կահիրեում]]
Ամիր ալ-Ջույուշ Բադր ալ-Ջամալիի քաղաքական կարիերան սկսվել է [[1063]] թվականին։ [[1063]] թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Մուսթանսիրի կողմից ուղարկվել է [[Դամասկոս]]՝ որպես վալի՝ կառավարիչ։ Մինչև Բադրի այս կարևոր պաշտոմում նշանակվելը Ֆաթիմյաններն արդեն բարդ առճակատման մեջ էին մտել տեղական խմբավորումների և սելջուկ թուրքերի հետ։ Ռազմական գործերի կառավարիչ դառնալուց մեկ տարի անց պատերազմ բռնկվեց իր զորքերի և տեղական բնակչության ու էմիրների միջև։ Այդ պատճառով [[1064]] թվականին Բադր ալ-Ջամալին ստիպված է եղել լքել քաղաքը։ [[1066]] թվականի հուլիսին երկրորդ անգամ է նշանակվել Դամասկոսի էմիրության կառավարիչ, բայց Աշկելոնում իր որդու սպանությունից հետո [[1068]] թվականին մարտին կրկին լքել է [[Դամասկոս|Դամասկոսը]]։