«Շոգեկաթսա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  7 տարի առաջ
հեռացվել է Կատեգորիա:Սարք, ավելացվեց Կատեգորիա:Սարքեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
(հեռացվել է Կատեգորիա:Սարք, ավելացվեց Կատեգորիա:Սարքեր ՀոթՔաթ գործիքով)
շոգեջրային խառնուրդի շարժում, որն ապահովում է տաքացման մակերևույթների հովացումը և գոլորշու առաջացման ինտենսիվությունը։ Շատ ավելի տարածված են բնական շրջանառության շոգեկաթսաները այստեղ շոգեջրային խառնուրդի շրջանառությունը տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ ուժեղ տաքացվող խողովակներում (վերամբարձ) այդ խառնուրդի խտությունը շատ ավելի փոքր է, քան թույլ տաքացվող խողովակներում (իջուցիկ)։ Վերամբարձ խողովակներով դեպի թմբուկ բարձրացող շոգեջրային խառնուրդից գոլորշին անջատվում է փոքր խտության շնորհիվ և լցնում [[թմբուկ]]ի վերին կեսը՝ գոլորշու ծավալը։ Գոլորշու անջատումն արագացնելու համար թմբուկում տեղադրվում են ներթմբուկային հատուկ զատիչ հարմարանքներ։ Նման շոգեկաթսաում էկոնոմայզերից վերին թմբուկ մատուցվող ջուրը լրիվ գոլորշու փոխակերպվելու համար պետք է [[10]]÷[[200]] անգամ շրջապտույտ կատարի (այդ մեծությունը կոչվում է շրջանառության բազմապատիկ)։ Որքան մեծ է շրջանառության բազմապատիկը, այնքան շատ է ջրի պաշարը, հետևաբար մեծ են նաև թմբուկի և շոգեկաթսաի չափերը։ Գերբարձր ճնշման շոգեկաթսաում խիստ նվազում է ջրի և նրա գոլորշու խտությունների տարբերությունը, ուստի բնական շրջանառությունը և զատումը դառնում են անհնարին։ Բարձր և գերկրիտիկական պարամետրերով հզոր շոգեկաթսաներում (ճնշումը՝ [[14]]÷26,0 Մպա, ջերմաստիճանը [[565]]—[[585]]°C, արտադրողականությունը՝ [[325]]—[[695]] տ/ժ) շրջանառությունն իրականացվում է հատուկ պոմպերով (հարկադրական շրջանառության շոգեկաթսա), իսկ ավելի հաճախ շրջանառություն չի կատարվում, սնող ջուրը շարժվելով, հաջորդաբար տաքանում է, գոլորշիանում և գերտաքանալով մատուցվում սպառողիև՝ շոգետուրբինին։ Այս տիպի շոգեկաթսաները կոչվում են ուղղահոս, ունեն փոքր չափեր (չկա ջրի պաշար, ուստի և՝ թմբուկներ) և ներկայացնում են խողովակների համակարգ։ ժամանակակից շոգեկաթսաները սարքավորված են բազմաթիվ չափիչ և հսկիչ գործիքներով, ավտոմատ,կառավարման համակարգերով ու սարքերով։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:սարքՍարքեր]]
171 861

edits