«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Մետներ Նիկոլայ Կարլովիչ''' [24․12․1879թ (5․1․1880թ), [[Մոսկվա]] —13․11․1951թ, [[Լոնդոն]]], ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։
 
[[1900]] թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ա․[[Սերգեյ Տանեև|Ս․ Տանեևի]] մոտ)։ Համերգներ է տվել [[Ռուսաստան]]ում, [[1904]]թ-ից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։ [[1909]]—[[1910]]թթ-ին և [[1915]]—[[1921]] թթ-ին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ [[1921]]թ-ին մեկնել է արտասահման, [[1936]]թ-ից հաստատվել Լոնդոնում։ [[1927]] թ-ին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ [[Ա․Ալեքսանդր Սկրյաբին|Ա․ Սկրյաբինի]]ի և [[Ս․Սերգեյ Ռախմանինով|Ս․ Ռախմանինովի]]ի հետ Մետները ռուս,ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։ Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նան դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների ([[Մոցարտ]], [[Բեթհովեն]]), ռոմանտիկների ([[Շուման]], [[Վագներ]]) ավանդույթների, ռուս․ ժող․ ու հոգևոր երաժշտության հիման վրա։ Բնորոշ են՝ ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։
 
*Երկ․ Муза и мода, Париж, [[1935]]; Повседневная работа пианиста и композитора, М․, [[1963]]․
 
{{ՀՍՀ}}
Անանուն մասնակից