«Ինվեստիտուրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ինվեստիտուրա''' (ուշ {{lang-lat|investitura}} < {{lang-lat|investio}} - հանդերձավորում եմ, շնորհում եմ), միջնադարում ([...»:
(Տարբերություն չկա)

11:43, 8 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ինվեստիտուրա (ուշ լատին․՝ investitura < լատին․՝ investio - հանդերձավորում եմ, շնորհում եմ), միջնադարում (Արևմտյան Եվրոպայում) վասալային կախվածությունն ամրապնդող ֆեոդի, պաշտոնի, աստիճանի հանձնման իրավաբանական ակտ, որն ուղեկցվել է արարողությամբ, վասալին սենիորը հանձնել է իշխանություն խորհրդանշող մի ափ հող, ձեռնոց, սուսեր, գայիսոն, դրոշ և ալյն: Հատուկ էր եկեղեցական ինվեստիտուրան (շնորհվում էր եկեղեցական պաշտոն կամ աստիճան): Մինչև 11-րդ դարի ինվեստիտուրայի իրավունքը փաստորեն պատկանել է աշխարհիկ իշխանություններին: Հետագայում ինվեստիտուրայի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև ծավալվել է պայքար և, ի վերջո, ավարտվել փոխզիջմամբ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։