«Ուրմիո լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
}}
 
'''ԿապուտանՈւրմիո լիճ''', (այժմ՝հնում՝ '''ՈւրմիոԿապուտան լիճ'''), անհոսք աղի լիճ է [[Իրան]]ի հյուսիս -արևմուտքում։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև [[Թիլ]]։ Հունական աղբյուրներում հիշատակված է ''Մանթիա'', ''Մեդի'', ''Սպավտա'' կամ ''Սպաուտա'' անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ի, ինչպես նաև ողջ [[Մերձավոր Արևելք]]ի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև [[20-րդ դար]]ի վերջը: Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը: Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ [[Վանա լիճ|Վանին]]: Այժմ [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]] կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ<ref>[http://168.am/2013/07/29/256380.html Իրանը սկսել է Արաքս գետի ջրերն Ուրմիո լիճ ուղարկելու նախագծի իրագործումը]</ref>:
 
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի [[Կասպից ծով]]՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով։ [[Սոհունդ]] լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը [[Խոյ]]ի դաշտով կապ է ունեցել [[Արաքս]]ի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու [[Կարաթափա]] լեռնանցքով թափվել է [[Արաքս]]ի մեջ։ Մեկ այլ փաստ. [[Թավրիզ]]ի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր [[դարավանդ]]ներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ։ Այսինքն՝ շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է՝ կապված [[տեկտոնական շարժումներ]]ի հետ։