«Եզր Ա Փառաժնակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Եզր Ա Փառաժնակերտցի''' (ծ. թ. անհայտ, գ. Փառաժնակերտ ([[Այրարատ]] նահանգի Նիգ գավառ) – 641, ամփոփվել է Դվինում), Ամենայն հայոց կաթողիկոս 630 թ-ից: Հաջորդել է Քրիստափոր Բ Ապահունուն: 633 թ-ին Կարինում հանդիպել է բյուզանդական [[Հերակլ Ա]] կայսեր հետ և ստորագրել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ: Մինչ այդ, ըստ Սեբեոսի, Հերակլ կայսրից խնդրել էր ուղարկել «Գիր հաւատոյ խոստովանութեան» դավանագիրը, որտեղ նզովվում էին բոլոր աղանդավորները, այդ թվում՝ Նեստորը, բայց երեք տիեզերական ժողովների կողքին հիշատակված էր նաև 451-ի Քաղկեդոնի ժողովը: Ժամանակի հայ նշանավոր աստվածաբան, եպիսկոպոս Մաթուսաղա Սյունեցին և ուրիշ հայ հոգևորականներ, քննելով Հերակլի ուղարկած թուղթը, հանգել են այն եզրակացության, թե այն իրընդհանուր հիմն. կետերովառմամբ ուղղափառ է և ընդունելի, միայն թե չի նզովված Քաղկեդոնի ժողովը: Կաթողիկոսի հրամանով Մաթուսաղան գրել է Հերակլ կայսրին ուղղված դավանաբանական թուղթ, որը նրան է հանձնվել Կարինում: Այստեղ կայսրը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) Եզր Ա Փառաժնակերտցուն են ներկայացրել [[Միակամություն|միակամական]] դավանագիր: ԱյդտեղԹղթում չէր հիշվում [[Լևոնի տոմար]]ը, [[Քաղկեդոնի ժողով]]ը և, թեպետ բացարձակ մի բնություն չէր քարոզումքարոզվում, սակայն ուսուցանումուսուցանվում էր մի կամք, մի ներգործություն, որով և անուղղակիորեն ջատագովումջատագովվում էր մի բնության վարդապետությունը: Հայ եկեղեցու պատգամավորությունը ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած հավատո խոստովանության գիրը և հույն հոգևորականների հետ հաղորդ-վելհաղորդվել Կարինի Մայր եկեղեցում: Այդ քայլը պարտադրված էր ժամանակի քաղաքական իրադրությամբ,իրադրությամբ՝ Մեծ Հայքի բյուզանդական մասում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Հերակլ կայսրի սպառնալիքներին տեղի տալով: ԱյդՊատմական իրադրության փոփոխության պատճառով (արաբական արշավանքներ և դրա հետ կապված Բյուզանդական կայսրության սահմանների փոքրացում)՝ այդ դավանագրի ստորագրումը որևէ հետևանք չունեցավ Հայ եկեղեցու համար:
Հետագա հայ պատմիչները ([[Հովհաննես Դրասխանակերտցի]], [[Ստեփանոս Տարոնեցի]], Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան), դատապարտել են Եզր Ա Փառաժնակերտցու արարքը, հանիրավի մեղադրել նրան քաղկեդոնականություն ընդունելու մեջ: Ժամանակակիցներից բացահայտ ընդդիմացել է կաթողիկոսի այդ քայլին VII դ. հայ նշանավոր դավանաբան և աստվածաբան [[Հովհան Մայրավանեցի]]ն (Մայրագոմեցի):
Եզր Ա Փառաժնակերտցին շարունակել է աթոռակալել Կարինի ժողովից հետո ևս ութ տարի՝ մինչև իր կյանքի վերջը: Զբաղվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ (վերակառուցել է Էջմիածնի Կաթողիկեն, Հռիփսիմե ու Գայանե եկեղեցիները): Վախճանվել է ծեր հասակում: