«Հովհաննես Բ Գաբեղենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հովհաննես Բ Գաբաղենցի''' (հիշատակվում է նաև որպես Հովհաննես Բ Գաբեղյան , ծ. թ. անհայտ, գ. Սյունձեղուն ([[...
 
No edit summary
Տող 1.
'''Հովհաննես Բ Գաբաղենցի''' (հիշատակվում է նաև որպես Հովհաննես Բ Գաբեղյան , ծ. թ. անհայտ, գ. Սյունձեղուն ([[Գաբեղյանք]] գավառ) – 574, Կ. Պոլիս]), Ամենայն հայոց կաթողիկոս 557 թվականից: Հաջորդել է Ներսես Բ Բագրևանդցուն: Շարունակելով նախորդի քաղաքականությունը՝ գործուն պայքար է ծավալել նեստորականության և քաղկեդոնականության դեմ: Այդ նպատակով թղթեր (նամակներ) է հղել Սյունյաց Միհրարտաշիր իշխանին, Վրթանես եպիսկոպոսին և Աղվանից Աբաս կաթողիկոսին: Հովհաննես Բ Գաբաղենցին նաև քաջալերական մի նամակ է գրել Երուսաղեմի հայ միայնակյացներին, որոնց հալածել են հույն հոգևորականները՝ Քաղկեդոնի ժողովը չընդունելու և «երկու բնություն» չխոստովանելու համար: 571-ին զորավար Վարդան Մամիկոնյանի հետ մեկնել է Կ. Պոլիս՝ Պարսկաստանի դեմ պատերազմում Բյուզանդիայից օգնություն խնդրելու նպատակով: Հավատալով կայսրի խոստումներին՝ դավանաբանական հարցում գնացել է զիջումների՝ Ս. Սոֆիայի Մայր եկեղեցում հաղորդվելով հույների հետ (ըստ Ասողիկ պատմիչի, այն դուռը, որտեղից հայերը եկեղեցի են մտել, կոչվել է «Դուռն Հայոց»): Ըստ ժամանակի ասորի պատմիչ Հովհաննես Եփեսացու, Հայաստանում իմանալով այդ մասին, բոլոր եպիսկոպոսները խիստ և սպառնալի ուղերձ են ուղարկել կաթողիկոսին ու հայ նախարարներին, որոնք համարձակվել էին հաղորդվել քաղկեդոնականների հետ: Հետագայում Հովհաննես Բ Գաբաղենցին, տեսնելով, որ հույները չեն կատարում հայերին զինական օգնություն ցույց տալու իրենց խոստումները, խզել է կապերը հույների հետ և 572-ին Կ. Պոլսում հիմնել հայոց առանձին կրոնական համայնք: Վախճանվել է ուղղափառ խոստովանությամբ՝ տարագրության մեջ:
 
Կաթողիկոսական գահին Հովհաննես Բ Գաբաղենցուն հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցին:
 
 
===Արտաքին հղումներ===
* [http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]]
 
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Ներսես Բ Բագրևանդցի]] |
հաջորդող = [[Մովսես Բ Եղիվարդեցի]] |
ժամկետներ = [[557]]–[[574]]
}}
 
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:548 մահեր]]