«Ուրմիո լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
}}
 
'''Կապուտան լիճ''' ('''''Ուրմիո լիճ''''', '''''Ուրմիա լիճ'''''), անհոսք աղի լիճ է [[Իրան]]ի հյուսիս -արևմուտքում։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև [[Կապուտան]], [[Թիլ]]։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
 
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի [[Կասպից ծով]]՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով։ [[Սոհունդ]] լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը [[Խոյ]]ի դաշտով կապ է ունեցել [[Արաքս]]ի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու [[Կարաթափա]] լեռնանցքով թափվել է [[Արաքս]]ի մեջ։ Մեկ այլ փաստ. [[Թավրիզ]]ի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր [[դարավանդ]]ներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ։ Այսինքն՝ շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է՝ կապված [[տեկտոնական շարժումներ]]ի հետ։