«Մեզոզոյան դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մեզոզոյ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Մեզոզոյան դարաշրջան''' (< մեզո․․․ և հուն․ ξωλ— կյանք), Երկրի շերտագրական սանդղակի նախավերջին խումբը և երկրաբանական պատմության նրան համապատասխանող դարաշրջանը։ Ընդգրկում է 230 թվականից մինչև 67 մլն տարի մ․ թ․ ա․։ Մեզոզոյան դարաշրջանի տևողությունը մոտ 163 մլն տարի է։
Մեզոզոյան դարաշրջանը առաջին անգամ անջատել է անգլիացի երկրաբան Զ․ Ֆիլիպսը, 1841 թվականին։ Բաժանվում է 3 ժամանակաշրջանի՝ արիասիտրիասի ժամանակաշրջան, յուրայի ժամանակաշրջան և [[կավճի ժամանակաշրջան]]։ Մեզոզոյան դարաշրջանի ընթացքում են ձևավորվել ժամանակակից [[մայր ցամաք]]ների և, հավանաբար, [[օվկիանոս]]ների իջվածքների մեծ մասի (բացառությամբ խաղաղականի, որն, ըստ երևույթին, գոյություն է ունեցել ավելի վաղ) հիմնական ուրվագծերը։ Մեզոզոյան դարաշրջանը բնութագրվում է գլխավորապես մերկասերմ ու պտերային բուսականությամբ և այնպիսի [[ֆաունա]]յով, որտեղ ողնաշարավորների մեջ գերակշռում են [[սողուններ]]ը։ Բնորոշ է նաև ծածկասերմ [[բույսեր]]ի, [[կաթնասուններ]]ի և [[թռչուններ]]ի երևան գալը։ Պալեոզոյան դարաշրջանի վերջում բոլոր հին պլատֆորմները բարձրանում են ծովի մակարդակից և գոտևորվում հերցինյան ծալքավորության հետևանքով առաջացած ծալքավոր լեռնային համակարգերով։ Հարավային կիսագնդում էր գտնվում Գոնդվանա հնագույն վիթխարի մայր ցամաքը։ Պալեոզոյան դարաշրջանի վերջում [[երկրակեղև]]ի [[մայրցամաք]]ային մարզերը հսկայական տարածություններ են գրավում։ Մեզոզոյից սկսվում է դրանց իջեցումը, որն ուղեկցվում է ծովի [[տրանսգրեսիա]]ներով։ Գոնդվանան տրոհվում է առանձին մայր ցամաքների ([[Աֆրիկա]], [[Հարավային Ամերիկա]], [[Ավստրալիա]], [[Անտարկտիդա]] և [[Հնդստան]]ի թերակղզու զանգվածը)։ [[Պերմ]]ի և տրիասի սկզբի արիդային պայմանները մեզոզոյում փոխվում են ավելի խոնավ [[կլիմա]]յով։ Կավճի ժամանակաշրջանի կեսերին բուսականության կազմում կատարվում է կտրուկ փոփոխություն, ծածկասերմ բույսերը սկսում են տիրապետողդիրք գրավել, որը և պահպանվում է մինչև այժմ։ Մեզոզոյան դարաշրջանի ընթացքում զգալիորեն փոխվում է նաև [[ծով]]երի ֆլորայի և ֆաունայի կազմը։ Պալեոզոյան սեռերը և տեսակները լրիվ անհետանում են տրիասի սկզբում և փոխվում նորերով։ Զարգանում են թերթախռիկավորներն ու փորոտանիները, իսկ ուսոտանիները, որ տիրապետում էին պալեոզոյում, ետին պլան են մղվում։ Գլխոտանիներից ծաղկման են հասնում ամոնիտները և բելեմնիտները, ձկներից գերիշխում են փշոտ տեսակները։ Մեզոզոյան դարաշրջանի վերջում մահանում են խոշոր ծովային սողունները (իխտիոզավրերը), անողնաշարավորներից՝ ամոնիտները, բելեմնիտները և այլն։ Մեզոզոյան դարաշրջանի նստվածքների հետ կապված են մի շարք օգտակար հանածոների հանքավայրեր՝ քարածուխ (ՍՍՀՄ ասիական մաս, [[Չինաստան]], [[ԱՄՆ]]), [[նավթ]], [[երկաթ]] (ՍՍՀՄ, [[Ֆրանսիա]]), բոքսիտներ։
{{ՀՍՀ}}