«Իմունոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Իմունոլոգիա''' (իմունիտետ և ..լոգիա), [[գիտություն]] օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների մասին, որոնք առաջանում են օրգանիզմի կառուցվածքային և ֆունկցիոնալ ամբողջականությունն ու կենսաբանական անհատականությունը պահպանելու համար։ Իմունոլոգիան կենսաբանական պրոֆիլի արագ զարգացող գիտություն է, բժշկական մանրէաբանության մի ճյուղը։ Իմունոլոգիաի տեսական ուղղությունը հակամարմինների առաջացման մեխանիզմների ուսումնասիրությունն է՝ բջջային և մոլեկուլային մակարդակով։ Վաղուց նկատվել էր, որ վարակիչ հիվանդությամբ հիվանդացածներն առանց վարակման վտանգի կարող են տվյալ հիվանդության համաճարակների ժամանակ խնամել հիվանդներին։ [[1796]] թվականին անգլիացի բժիշկ է. Ջենները մշակեց ծաղկի պատվաստման եղանակը՝ վարակելով մարդուն կովի ծաղկի հարուցիչներով։ Ֆրանսիացի մանրէաբան Լ. Պաստյորր [[1880]] թվականին հայտնաբերեց հավերի խոլերայի, հետագայում սիբիրյան խոցի և կատաղության դեմ վակցինաներ, առաջարկեց վերջիններիս ստացման հիմնական սկզբունքները։ [[1887]] թվականին Ի. Մեչնիկովը բացահայտեց ֆագոցիաոզը և ստեղծեց իմունիտետի բջջային տեսությունը։ [[1890]] թվականին գերմանացի բակտերիալոգ է Բերինգն իր աշխատակիցների հետ ապացուցեց, որ մանրէների և նրանց տոքսինների դեմ օրգանիզմում առաջանում են պաշտպանական նյութեր՝ հակամարմիններ։ [[1898]], [[1900]] թվականին գերմանացի քիմիկոս Պ. էռլիխը առաջ քաշեց իմունիտետի հումորալ տեսությունը։ [[1898]]-[[1899]] թվականին բելգիացի գիտնական ժ. Բորղեն և ռուս գիտնական Ն. Չիստովիչը հայտնաբերեցին հակամարմիններ՝ օրգանիզմ ներմուծված օտար էրիթրոցիտների և շիճուկային սպիտակուցների նկատմամբ և դրանով հիմք դրեցին ոչ ինֆեկցիոն իմունոլոգիաին։ [[1900]] թվականին ավստրիացի իմունոլոգ Կ. Լանդշտեյները հայտնաբերեց մարդու արյան խմբերը և հիմք դրեց հյուսվածքային իզոանտիգենների ուսմունքին։ Տարբերում են իմունոլոգիաի մի շարք ուղղություններ, իմունոմորֆոլոգիա, ուսումնասիրում է օրգանիզմի իմուն-համակարգի անատոմիան, հյուսվածաբանությունը, բջջաբանությունը։ Շնորհիվ իմունոմոր-ֆոլոգիայի հնարավոր եղավ ավշային բջիջներում տեղի ունեցող առաջնային իմունռեակցիայի ամբողջ պրոցեսն ստանալ փորձանոթում (in vitro) և պարզել, որ յուրահատուկ իմուն ռեակցիան և մասամբ օրգանիզմի բնական անընկա լությունը պայմանավորված է ավշային հյուսվածքով և ամբողջ օրգանիզմում տարածված ֆագոցիտային բջիջներով։ Այն տիգեն կլանելու հատկությամբ օժտված են արյան նեյտրոֆիլային և էոզինոֆիլային գրանուլոցիտները, մոնոցիտները, թրոմբոցիտները, շարակցական հյուսվածքի հիստիոցիտները, [[լյարդ|լյարդի]], [[Փայծաղ|փայծաղի]], ավշային հանգույցների, [[ոսկրածուծ|ոսկրածուծի]], [[Ուրցագեղձ|ուրցագեղձի]] ռեթիկուլային [[բջիջ]]ները։ [[Օրգանիզմ]] ներմուծված անտիգենի հիմնական մասը կլանվում, քայքայվում և հեռացվում է վերոհիշյալ բջիջներով և միայն մի փոքր մասն է պահպանվում ու առաջացնում իմուն ռեակցիա։ համեմատական իմունոլոգիա ուսումնասիրում է իմուն ռեակցիաները տարբեր տեսակի և հասակի կենդանիների օրգանիզմում։ Ավշային համակարգը և յուրահատուկ հակամարմիններ առաջացնելու հատկությունն առաջինը ի հայտ են գալիս միայն ողնաշարավորների մոտ։ Իմուն ռեակցիաները հիմնականում զարգանում են ծնվելուց հետո և ծերության հասակում նվազում են։ Իմուն ռեակցիաների ֆիզիոլոգիա, ուսումնասիրում է այն մեխանիզմները, որոնց օգնությամբ օրգանիզմը հայտնաբերում է «օտար» նյութերը և սինթեզում նրանց նկատմամբ հակամարմիններ, ինչպես նաև այն գործոնները (նյարդային համակարգ, հորմոններ, հասակ, սնունդ, արտաքին միջավայր), որոնք կարգավորում են իմուն ռեակցիայի քանակական կողմը։ Իմունոախ-տաբանություն, ուսումնասիրում է օրգանիզմին վնասող աուտոիմուն ռեակցիաները և այն հիվանդությունները, որոնք ուղեկցվում են իմուն համակարգի արատով (ժառանգական և ձեռքբերովի ագամմագլոբուլինեմիա և իմունոգլոբուլինոպաթիա)։ Իմունոախտաբանության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում իմուն ռեակցիաների խթանման և արգելակման մեթոդներին։ Վերջիններս հնարավորություն են տվել ոչ սպեցիֆիկ խթանիչներով (ադյուվանտներով) ուժեղացնելու իմուն պատասխանը, որն արդյունավետ է վարակիչ հիվանդությունների, իմուն համակարգի արատների ժամանակ և, ընդհակառակը, ճառագայթահարման, կորտիկոստերոիդ հորմոնների, հակալիմֆոցիտային շիճուկի օգնությամբ ճնշելու օրգանիզմի չափից ավելի և վտանգավոր իմունոակտիվությունը։ Վերշին տարիներին արագորեն զարգանում է նաե ոչ ինֆեկցիոն՝ տրանսպլանտացիոն իմունոլոգիա Uուռուցքային իմունոլոգիա, որոնց նպատակն է մշակել իմունոլոգիական տոլերանաության այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան կատարելու օրգանների պատվաստում բոլոր հիվանդությունների ժամանակ։ Գործնական, ինչպես և կլինիկական, իմունոլոգիա հնարավորություն է ստեղծում իմունոլոգիական ռեակցիաներն օգտագործելու տարբեր հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նպատակներով։
 
{{ՀՍՀ}}