«Ռաֆիկ Բադալյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Ռաֆիկ Անուշավանի Բադալյան ''' ծնվել է [[1943]] թվականին [[հոկտեմբերի 24]]-ին [[Երևան]] քաղաքում, ծառայողի [[Ընտանիք|ընտանիքում]]։
'''Ռաֆիկ Բադալյան Անուշավանի''' ծնվել է [[1943]] թվականին [[հոկտեմբերի 24]]-ին [[Երևան]] քաղաքում, ծառայողի [[Ընտանիք|ընտանիքում]]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստալինի անվան (այժմ Տերյանի անվան) դպրոցում։ [[1962]] թվականին ընդունվել է [[Երևանի Պետական համալսարան]]ի ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում ծառայել է Սովետական բանակում որպես զինվոր, հետո շարունակել և ավարտել է ուսումը [[1968]] թվականին։ Աշխատել է պոլիմերների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես կրտսեր գիտաշխատող,ապա գիտաշխատող և ավագ գիտաշխատող։ [[1970]] թվականին վերակոչվել է Սովետական բանակ, արդեն սպայական կոչումով։ Որպես [[սպա]] վերապատրաստվել է [[Նովոսիբիրսկ]] և Գոմել քաղաքներում։ [[1973]] թվականին դեմոբիլիզացվել և վերադարձել է նախկին աշխատանքին։ [[1976]] թվականից աշխատել է [[Աբովյան]] քաղաքի հաշվիչ տեխնիկայի կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոյում որպես ինտեգրալ և հիբրիդային միկրոսխեմաների ու տվիչների լաբորատորիայի՝ հետագայում բաժնի վարիչ։ [[1978]] թվականից [[Մոսկվա]] քաղաքի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտում (ՄԻԷՏ) պաշտպանվել թեկնածուական թեզը և ստացել ֆիզոմատ գիտությունների թեկնածուի կոչում։ Ունի մոտ 50 գիտական աշխատություններ, մենագրություններ և հաստատագրված հեղինակային հայտնագործություններ։ Գիտական աշխատությունները տպագրվել են [[Հայաստան|Հայաստանում]], [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Հունգարիա|Հունգարիայում]], [[Բուլղարիա|Բուլղարիայում]]։ [[1990]] թվականին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ [[1995]] թվականից առ այսօր աշխատում է Երևանի <<Նաիրիտ>> գործարանի ռետինատեխնիկական իրերի լաբորատորիայում, որպես լաբորատորիայի վարիչ։▼
▲
Փոքր հասակից զբաղվել է [[Նկարչություն|նկարչությամբ]], ուսանողական տարիներին քանդակագործությամբ։ 1985-1986 թվականներին զբաղվել է միկրոքանդակագործությամբ ([[միկրոմինիատյուրա]])։ Ներկայացրել է բազամթիվ անձնական ցուցահանդեսներ Հայաստանում, [[Աբխազիա|Աբխազիայում]], Ռուսաստանում, [[Հնդկաստան|Հնդկաստանում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Արաբական Միացյալ Էմիրություններ|Արաբական Էմիրություններ]]ում։ Ունի միկրոքանդակներ [[ԱՄՆ]] –ում, [[Ավստրալիա|Ավստրալիայում]], [[Շվեդիա|Շվեդիայում]], [[Դանիա|Դանիայում]], [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Իսպանիա|Իսպանիայում]], [[Ուկրաինա|Ուկրաինայում]]։ Ապրում և աշխատում է Երևան քաղաքում ։ Բացի միկրոմինյատուրայից զբաղվում է թանկարժեք քարերի, նաև փայտի ամուր տեսակների վրա քանդակներով։
== http://www.yourepeat.com/watch/?v=gkY0MBBgEYo==▼
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Բադալյան, Ռաֆիկ}}
[[Կատեգորիա:Հայ քանդակագործներ]]▼
[[Կատեգորիա:1943 ծնունդներ]]
[[Կատեգորիա:հոկտեմբերի 24 ծնունդներ]]
▲[[Կատեգորիա:քանդակագործներ]]
▲== http://www.yourepeat.com/watch/?v=gkY0MBBgEYo==
|