«Իմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 9.
== Եզրի (տերմինի) ծագումը ==
«Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ. Մոնեի «Տպավորություն: Ծագող արևը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ 19-րդ դարի Ֆրանսիական մշակույթը յուրահատուկ է:
Այսպես ասած <<պաշտոնական>> մշակութայի միջավայրը`միջավայրը՝ Ակադեմիա, Կոնսերվատորիա, Օպերա, Սալոններ, խիստ պահպանողական (կոնսերվատիվ) են: Որևէ այլ երկրում «մահացած» սովորույթները (տրադիցիաներ) այդպիսի ուժ չունեն, ինչպես Ֆրանսիայում: Սակայն դրան զուգահեռ, որևէ այլ երկրում չկան այնքան մեծ թվով և այնպիսի մոլեռանդ «որոնողներ», մշակութային նորարարներ, ովքեր համառ էին և անձնազոհ իրենց գործի հանդեպ և կատաղի կերպով պայքարում էին իրենց ձեռագրի համար`համար՝ տարիներով մշակելով այն:
Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում պայքար է գնում նատուրալիզմի և ռեալիզմի համար: Այդպիսի պայքար նատուրալիզմի և ռեալիզմի դեմ տարվել է նաև 19-րդ դարի 80թթ:
Այդ պայքարի արդյունքում ծնվում է իմպրեսիոնիզը: Պակաս ջանքեր չի պահանջում նաև սիմվոլիզմի ներդրումը: Այդ իսկ պատճառով Դեբյուսիի ամբողջ գործունեությունը կարելի է ասել, որ պայքար է հին ակադեմիական սովորույթների դեմ:
Այդ համառ պայքարը «նոր մշակույթի» համար Փարիզը վեր էր ածվել գեղանկարիչների, բանաստղծների, երաժիշտների «լաբորատորիայի»: Փարիզի այսօրինակ կենտրոնացումը գեղարվեստի վրա, բացատրվում է նրանով, որ բազմաթիվ պատմական հանգամանքներ Փարիզը վերածել էին բուրժուազիայի գեղարվեստական կենտրոնի: Դեռ հին ռեժիմի ժամանակ`ժամանակ՝ 18-րդ դարում, Փարիզն իր ծաղկող մշակութային սալոններով յուրօրինակ կենտրոն էր հարուստ բուրժուաների և պալատականների համար: Կոմպոզիտորներ, վիրտուոզ-երաժիշտներ, պոետներ, գեղանկարիչներ, փիլիսոփաներ իրենց գեղարվեստական գաղափարների ձևավորման համար համապատասխան միջավայր էին գտնում այդ սալոններում: Եվ արդեն այդ ժամանակ պայքարը նոր և հին գաղափարների միջև հաճախ սուր բնույթ էր կրում: Փարիզում առկա լայնարձակ գեղարվեստական մեցենատությունը գրավեց մեծ թվով արվեստագետների:
Պետք չէ կարծել, թե այս արվեստագետներին, հատկապես վերջին 50 տարիների ընթացքում, առանձնապես հուզում էին առաջնային սոցիալական գաղափարները: Ընդհակառակը`Ընդհակառակը՝ Երրորդ հանրապետության նորարար արվեստագետները չէին ցանկանում որևէ փոփոխություն հասարակական կարգում: Նրանք բացարձակապես անտարբեր էին ցածր դասերի ճակատագրի նկատմամբ և ընդհանրապես չէին հետաքրքրվում հասարակության վերադասավորման հարցերով: Նրանք առաջին հերթին ցանկանում էին մարդուն ազատել «կյանքի պրոզայից», տալով նրան գեղարվեստական զգացողությունների «սահմանափակ» աշխարհը, որոնք իրենց կողմից դիտվում էին իբրև «վերին արժեքներ»: Արդյունքում ստացվում էր, որ նրանք հոգ են տանում բուրժուաների մասին: Հենց այդպիսի խնդիր են իրենց առաջ դրել Ֆրանսիական մշակույթի երկու ուղղությունները`ուղղությունները՝ իմպրեսիոնիզմը և սիմվոլիզմը:
 
== Էությունը ==