«Նաղաշ Հովնաթան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 23.
=== Երգահան և բանաստեղծ ===
«Լավ է ընդ իմաստնոց միշտ քաղցած մնալ, քան ընդ տգիտաց ուտել ու ցնծալ»<ref>Հանրագիտակ օրացույց, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990</ref>։ <br>
«Գովեմ սրտիվ ուրախական» երգը, նվիրված «Վրաստանի գոզալներին», գրել է վրացական պալատում։ Ապրել և ստեղծագործել է նաև [[Երևան]]ում, որտեղ գրել է «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» բանաստեղծությունը։ Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ Դրանցից առավել հարուստ և ամբողջական են [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի №3263, №4426 և [[Վիեննա]]յի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյանների]] մատենադարանի №647 և №587 ձեռագրերը։ Ն. Հովնաթանի բանաստեղծությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սիրո և ուրախության, գարնան, կրոնական, երգիծական և խոհական–խրատական։ Նրա սիրո երգերը տարբերվում են միջնադարյան տաղերգուների համաբնույթ երգերից, որոնց հեղինակները, աշխարհիկ կյանքը երգելով հանդերձ, զերծ չէին կրոնական աշխարհայացքի ճնշող ազդեցությունից։ Բնությունը նրա համար ներշնչման աղբյուր է։ Գարունը բերում է բարիք, կյանք, նաև սեր, որը, ըստ բանաստեղծի, կյանքի իմաստն է, հարստությունն ու հաճույքը։ Սիրո ու բնության երգերում Ն. Հովնաթանը վերարտադրել է մարդկային զգացմունքներ ու տրամադրություններ՝ հնարավորին չափ հեռու մնալով կրոնական ու կենցաղային կաշկանդումներից։ Խնջույքի և ուրախության երգերի փիլ. ելակետը արմատապես տարբերվում է միջնադարյան գրական մտածելակերպից։ Ն. Հովնաթանը գտնում էր, որ մարդն աշխարհ է եկել վայելելու համար։ Այս շարքի երգերում բանաստեղծը միաժամանակ քարոզում է ստեղծագործ աշխատանք, համերաշխություն, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ։ Ն. Հովնաթանի մոտ առկա է նոր ժամանակների կնիքը, որն ազատ է միջնադարյան բարոյախոսությունից։ Լինելով միջնադարի նշանավոր բանաստեղծներից մեկը`մեկը՝ Ն. Հովնաթանը նաև աշուղ է։ Իր աշուղական խաղերում, ինչպես նաև երգիծական և խոհական–խրատական ոտանավորներում նա բողոքում է չարիքի, անարդարության ու անհավասարության դեմ, քննադատում իրականության հոռի կողմերը, դրվատում գիտությունն ու արվեստը։ Հիմք ունենալով իր նախորդների փորձը՝ նա կարողացել է զավեշտի ու ժամանցի ուրախ տաղերից բացի ստեղծել իսկական երգիծանքի նմուշներ («Կատուն մեռաւ, ափսոս ու վա՜խ», «Ով ողորմելի խեղճ կանանիք», «Գրե եկին էշի քարվան» սկզբնատողերով ոտանավորները)։ Ն. Հովնաթանը ունի կրոնական–ծիսական բնույթի երգեր, որոնք ավելի շատ կապված են նախորդ, քան նոր ժամանակների տրամադրությունների ու պատկերացումների հետ։ Հետևելով իր նախորդներին՝ Ն. Հովնաթանը օգտվել է ժողովրդական բանահյուսությունից և ազդեցություն կրել ինչպես հայ, այնպես էլ պարսիկ ու ադրբեջանցի ժողովուրդների բանավոր ստեղծագործություններից։ Նա գրել է ժամանակի ժողովրդական լեզվով։ Թարմ են բանաստեղծի տաղաչափական հնարանքներն ու պատկերները։ Նա կարողացել է ազգային ավանդական տաղաչափական ձևերին վարպետորեն ներդաշնակել աշուղական բանարվեստի նվաճումները և ստեղծել նորատիպ երգեր։ Ինքն է իր բանաստեղծությունների համար ընտրել կամ հորինել եղանակներ և ինքն էլ երգել ու նվագել է դրանք։
 
=== Մանրանկարիչ և որմնանկարիչ ===
Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում, [[Պարսկաստան]]ում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Որմնանկարչական առաջին աշխատանքերը կատարել է իր ծննդավայրի և Ագուլիսի եկեղեցիներում։ 1679–ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան և նկարազարդել [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Պողոս Պետրոս]], Ս. Անանիա և [[Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)|Կաթողիկե]] եկեղեցիները։ Ն. Հովնաթանի բնածին տաղանդն այս աշխատանքներում դրսևորվել է պարզ, անմիջական, ներքին մղումներից բխող գեղանկարչական ընկալումներով։ 17–րդ դարի վերջին Ն. Հովնաթանը հրավիրվել է Վրաստան, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, ձևավորել Վախթանգ թագավորի նորակառույց պալատը։ Թիֆլիսում նա ունեցել է արվեստանոց, աշակերտներ, նկարել է եվրոպական յուղաներկով։ 1710-ական թթ. հրավիրվել է [[Էջմիածին]], նկարազարդել տաճարը։ Պահպանվել է հատված «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպոզիցիայից։ Ուշագրավ են կերպարների ազգային տիպականացումը, դիմանկարչական մեկնաբանումները, դեմքերի ու ձեռքերի մոդելավորումը, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածությունը։ Նույն առանձնահատկութունները բնորոշ են Էջմիածնի տաճարի ավագ խորանից ցած պատկերված Աստվածամորն ու նրա երկու կողմերում տեղադրված առաքյալներին։ Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումներով է կատարված «Աստվածամայր» փոքրիկ սրբանկարը։ Տաճարի դեկորատիվ հարդարանքը՝ բուսական զարդանախշերը`զարդանախշերը՝ իրենց շքեղ, հարուստ ու գունագեղ հատվածներով, նոր երևույթ էր հայկական գեղանկարչության մեջ, ներմուծել է երևույթների աշխարհիկ ընկալումներ, հաստոցային նկարչության սկզբունքների կիրառում, առանձնահատկություններ, որոնք ուղեցույց են հանդիսացել նրա հետնորդներին։
 
== Աղբյուրներ ==