«Օրգանական միացություններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 876.
 
R-NO<sub>2</sub>→R-N=O(նիտրոզոածանցյալ)→R-NH-OH(հիդրօքսիլ-ամինածանցյալ)→R-NH<sub>2</sub>(ամինածանցյալ)
 
=== Դարձելի օքսիդավերականգնման համակարգեր ===
Այս համակարգերը բավականին հեշտ վերականգնվելու և օքսիդանալու հատկության շնորհիվ մասնակցում են մեծ թվով կենսաբանական պրոցեսների:Դարձելի օքսիդավերականգնման համակարգեր են հիդրոխինոն-խինոնային,սուլֆիդ-դիսուլֆիդային համակարգերը:
 
:[[Պատկեր:Hydrochinon Chinon.svg|300px]]
 
Խինոնները ուժեղ օքսիդիչներ են:Տեղակալված խինոնները ուննե կարևոր կենսաբանական դեր,օրինակ,կոէնզիմ Q-ն (ուբիխինոնը) շնչառական շղթայի անդամներից մեկն է և հանդիսանում է պրոտոնների և էլեկտրոնների փոխանցումը սուբստրատից դեպի թթվածին:
 
[[Պատկեր:Ubiquinone.png|thumb|Ուբիխինոն]]
 
Սուլֆիդ-դիսուլֆիդային համակարգեր:
 
Ցիստեինի օքսիդացումից առաջանում է դիսուլֆիդային կապ և ցիստին ամինաթթուն:Դիսուլֆիդային կապեր հանդիպում են պեպտիդներում,սպիտակուցներում (երրորդային կառուցվածքը կայունացնող կապերից մեկն է):Բազմաթիվ դիսուլֆիդային կապեր կան մազի և բրդի սպիտակուց՝ կեռատինի մեջ:
 
 
Գլուտաթիոն եռպեպտիդի (γ-գլուտամիլցիստեիլգլիցին) գործունեությունը նույնպես պայմանավորված է թիոլ-դիսուլֆիդ օքսիդավերականգնման համակարգերի գոյությամբ՝
 
2CSH→CS-SG
 
Չափազանց կարևոր դեր ունի դիհիդրոլիպոյաթթուն (6,8-դիթիոօկտանաթթու):Նա որպես կոնֆերմենտ մտնում է պիրունատդեհիդրոգենազա ֆերմենտի կազմի մեջ և մասնակցում օքսիդացնող դեկարբօքսիլացման ռեակցիաներին:
== Տես նաև ==
* [[Օրգանական քիմիա]]
408

edits