«Ինկուբատորա-թռչնաբուծական կայան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Ինկուբատորա-թռչնաբուծական կայան'''(ԻԹԿ), գյուղատնտեսական թռչունների ձու ինկուբացնելու ձեռնա...»: |
(Տարբերություն չկա)
|
17:26, 6 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Ինկուբատորա-թռչնաբուծական կայան(ԻԹԿ), գյուղատնտեսական թռչունների ձու ինկուբացնելու ձեռնարկություն, որը ճուտ է մատակարարում կոլտնտեսություներին, խորհրդային տնտեսություններին և բնակչությանը: ԽՍՀՄ-ում առաջին ԻԹԿ-ները կազմակերպվել են 1929-1930 թվականներին (ՀԽՍՀ-ում՝ 1931-1932 թվականներին): ԻԹԿ ինկուբացվող ձուն ստանում է պայմանագրով պետական բուծարաններից, խորհրդային տնտեսությունների տոհմային ֆերմաներից: Որոշ ԻԹԿ-ներ ունեն իրենց տոհմային հոտերը: Բացի ԽՍՀՄ գյուղատնտեսական մինիստրության թռչնարդի գլխավոր վարչության կազմում առկա պետականից, կան նաև կոլտնտեսային և միջկոլտնտեսային ԻԹԿ-ներ: Ձվադրումը և ճտահանումը կատարվում է խիստ գրաֆիկով: ճտերը վաճառվում են 1, 30, 60, 90 օրական հասակում: ԻԹԿ ունի 2, 4, 6 և ավելի ճտահան մեքենա, թռչնանոց (մայրական հոտի համար), մատղաշի աճեցման ցեխ և օժանդակ այլ շինություններ: ԻԹԿ ունեն նաև թռչնաբուծական ֆաբրիկաները, հանրային ու պետական տնտեսությունները և միջկոլտնտեսային ձեռնարկությունները:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |