Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Կինոգիտությունը զարգանում է փիլիսոփայական գիտություններին, հատկապես գեղագիտությանը սերտորեն շաղկապված։ Սոցիալիստական [[Երկիր|երկրներում]] կինոգիտությունն հենվում է մարքս-լենինյան [[Գեղագիտություն|գեղագիտության]] վրա, ղեկավարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները։ Կինոգիտությունն օգտվում է արվեստաբանության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից։ Կինոգիտությունն արվեստաբանության առավել երիտասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություններով։
Բուրժուական երկրներում կինոգիտության միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնարկատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղությունների դիրքերից։
 
== Հայտնի անձանց ֆիլմի ուսումնասիրություններ ==
[[Պատկեր:VGTU Saulėtekio rūmai.jpg|290x180px|miniatiūra|kairėjeաջից|Վիլնյուս Գեդիմինաս տեխնիկական համալսարան]]
Բուրժուական երկրների կինոգիտության մեջ արժեքավոր ներդրում են կատարում, այսպես կոչված, անկախ կինոգործիչները, որոնք հակադրվում են մոնոպոլիաների շահադիտական կինոքաղաքականությանը։
 
===== Կինոգործիչներ =====
[[Պատկեր:Filmstudiesphoto2.jpg|մինի|աջից|Ֆիլմի ցուցադրություն սենյակ Ջորջթաունի համալսարանում]]
[[Պատկեր:VGTU Saulėtekio rūmai.jpg|290x180px|miniatiūra|kairėje|Վիլնյուս Գեդիմինաս տեխնիկական համալսարան]]
[[Պատկեր:Hugo Munsterberg.jpg|մինի|աջից|Ուգո Մունստերբերգ ([[1863]]-[[1917]])]]
[[Պատկեր:Vsiewolod E. Meyerhold.jpg|մինի|աջից|Վիսվուլդ Մեյորհոլդ]]
*[[Լինդա Ուիլյամս]]
*[[Ռիչարդ Դիեռ]]
 
== Առաջին Պետական կինոդպրոց ==
[[1919]] թվականին [[ՌՍՖՍՀ]] լուսժողկոմատի սիստեմում բացվել է աշխարհում առաջին Պետական կինոդպրոցը (հետագայում՝ Համամիութենական պետ. կինոինստիտուտ), որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրերի, այդ թվում կինոտեսաբանների պատրաստման կարևոր կենտրոն, ուր [[1945]] թվականին ստեղծվել է հատուկ կինոգիտական բաժին։ Բացի այս ինստիտուտներից, կինոգիտության զարգացման խոշոր կենտրոններից են ԽՍՀՄ պետ-կինոյի կինոյի տեսության և պատմության ինստիտուտը, [[ԽՍՀՄ]] կուլտուրայի մինիստրության արվեստների պատմության ինստիտուտի համապատասխան բաժինը, գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտը, ԽՍՀՄ պետֆիլմաֆոնդը ([[Մոսկվա]]) և թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստստիտուտը ([[Լենինգրադ]])։ Կինոգիտության հարցեր են մշակվում նաև միութենական [[Հանրապետություն|հանրապետություններում]], այդ թվում [[Հայաստան|Հայաստանի]] [[ԳԱ]] [[արվեստ|արվեստի]] ինստիտուտի կինոյի մասնաճյուղում։