«Բառակազմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
== Բառակազմության դրսևորումները ==
Բառակազմության հիմնական դրսևորումներն են`
*[[ածանցում]] (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում` բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ ([[ածանց]]) կազմում ենք նոր բառեր,
*[[բառաբարդում]] կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր,
*[[հապավում]], երբ սկզբնատառերի` սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ,
*քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ` ''շնորհիվ, հարկավ, նաև''),
*[[Բազմիմաստություն|բազմիմաստ]] բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման:
 
== Աղբյուրներ ==
*[[Աշոտ Սուքիասյան|Ա. Սուքիասյան]], Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 219-220։