«Իմաստաբանական եռանկյուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (8), → (6), →)
չ (մանր-մունր, oգտվելով ԱՎԲ)
'''Իմաստաբանական եռանկյուն''' (սեմիոտիկայում), լեզվական [[նշան]]ի և դրա հետ անմիջականորեն հարաբերակցվող նշանային իրադրության բաղադրիչների [[կապ]]երի սխեմատիկ պատկերումն է։ Այդ հարաբերությունների բնույթի բացահայտման փորձեր կատարել են դեռևս [[ստոիկներ]]ը։ Կախված սեմիոտիկական պրոբլեմների այս կամ այն ըմբռնումից և փիլիսոփայական մոտեցումներից, տարբեր ուսմունքներում Իմաստաբանական [[եռանկյուն]]ին կառուցվում և բացատրվում է տարբեր կերպ։ Սովետական գիտնականների հետազոտություններում նշանային իրադրությունը ներկայացվում է եռանկյան տեսքով, որի գագաթներում նշվում են՝ լեզվական նշան, նշանակվող առարկա, [[հասկացություն]]։ Լեզվական նշանը նշանակում է իրականության ինչ-որ երևույթ և արտահայտում է համապատասխան հասկացությունը (մտապատկերը)։ Նշանի և նշանակվող առարկայի հարաբերությունը միջնորդավորում է մեկնաբանը՝ նշաններից օգտվողը։ Մեկնաբանի գիտակցությունում եղած հասկացությունը նշանակվող առարկայի արտացոլումն է։ Այդ հարաբերությունները, որ կազմում են համակարգ, կարող են ռեալ գոյություն ունենալ [[մարդ]]կանց միջև լոկ լեզվական հաղորդակցման ընթացքում։
 
{{ՀՍՀ}}
286 077

edits